Հայաստանը «Miss Star International» գեղեցկության մրցույթում, որը կկայանա 2024 թ. դեկտեմբերին` Բրազիլիայում, կներկայացնի տրանսգենդեր Դիանա Ղզրոյանը: Սա «տրանսգենդերների ամենահեղինակավոր գեղեցկության մրցույթն է», ինչպես նշված է նրանց պաշտոնական էջում։
Մասնակցության մասին հայտնել է Դիանան՝ ֆեյսբուքի իր էջում, որի հետնանկարում Նիկոլ Փաշինյանն է: Դիանան գրել է, որ ակնկալում է բոլորի աջակցությունը:
Մրցույթի Հայաստանի մասնակիցն ավարտել է Մ. Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի ֆիզկուլտուրայի բաժինը, հանրությանը լավ հայտնի Ախուրյանցի Անոյի հարեւանն է: Ըստ Aravot.am-ի տեղեկությունների, հարեւանները նրան ճանաչում են որպես «գայիշնիկ Մերուժի տղա»:
Դեռեւս 2019-ին մամուլը գրել էր, որ 1993 թ. ծնված տղամարդը օրենքով սահմանված կարգով դիմել է ոստիկանության անձնագրային բաժին ու ստացել Դիանա Ղզրոյան կնոջ անունով անձնագիր: Ավել վաղ այդ մասին հայտնել էր նաեւ «Իրավունքի Կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը: