Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամը քննադատել է Ռուսաստանի դիրքորոշումը Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ։
Mehr լրատվական գործակալության հաղորդման համաձայն, սեպտեմբերի 15-ին Ֆադահոսեյն Մալեքին Իսլամական խորհրդարանի դռնբաց նիստի ժամանակ բանավոր դիտողության ժամանակ ասել է. « Վերջերս ռուսները պնդում էին Զանգեզուրի մասին, և այս հարցը անընդունելի է Իրանի ժողովրդի և խորհրդարանի համար, մեր դիվանագիտական համակարգը պետք է լուրջ զգուշացում տա ռուսներին»։
Նա ասաց. «Մի կողմից Իրանին մեղադրում են ուկրաինական պատերազմում Ռուսաստանի կողքին լինելու մեջ, իսկ մյուս կողմից՝ ռուսները Իրանի երեք կղզիները համարում են ԱՄԷ-ին պատկանող տարածքներ և Զանգեզուրի նկատմամբ անընդունելի պահանջներ են ներկայացնում մեզ»։
Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամը հայտարարել է. «Ռուսաստանը միջամտել է Ադրբեջանի և Հայաստանի հարցերին, ինչն անընդունելի է և նրանց պետք է զգուշացնել»։
Կարդացեք նաև
Թարգմանեց՝ Սահակ ՇԱՀՄՈՒՐԱԴՅԱՆԸ