Aravot.am-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 12-ին ՔՀԲ ավագ օպեր լիազորի կողմից զեկուցագիր է ներկայացվել այն մասին, որ Լոռու մարզի քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնից ստացվել է վարույթ նախաձեռնելու արձանագրություն:
Ըստ նույն աղբյուրի՝ 2018-2020 թվականների եւ 2021թ. առաջին 9 ամիսների ընթացքում Օձուն համայնքի ղեկավարի որոշումներով նույն համայնքում իրականացվել են թվով 43 ինքնակամ կառույցների օրինականացման գործընթացներ, որոնց դիմաց որպես տուգանք համայնքային բյուջե պակաս է գանձվել 6.500.000 դրամ գումար, համայնքի ղեկավարի կողմից խախտվել է համայնքի ավագանու որոշման պահանջը, համայնքի սեփականություն հանդիսացող «ԴՄ 14.0» ավտոգրեյդերի և «GASE 570ST» բազմաֆունկցիոնալ էքսկավատորի վարձակալության վարձավճարը պակաս սահմանվելու արդյունքում համայնքին պատճառվել է 27.682.600 դրամի վնաս:
Հանգամանքները պարզվում են, նախաքննությունը շարունակվում է: