Լրահոս
Օրվա լրահոսը

Իմ ազատման հրամանը քաղաքական ենթատեքստ ունի. ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ

Սեպտեմբեր 15,2024 13:22

Aravot.am-ը ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Իգոր Սարգսյանից հետաքրքրվեց` բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից իր ազատումը ունի՞ քաղաքական ենթատեքստ:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի սեպտեմբերի 13-ի որոշմամբ՝ նա ազատվել է այդ  պաշտոնից: Իսկ որոշման մեջ հետեւյալն է նշված. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով և «Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Իգոր Սարգսյանին ազատել բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից»։

«Վստահ եմ, որ քաղաքական ենթատեքստ ունի, ի սկզբանե այդ ենթատեքստը կար՝ 2019 թվականից: Ես այն ժամանակ չփորձեցի քաղաքականացնել, չցանկացա, որ քաղաքական դիտարկվի, ասել եմ՝ սովորական  աշխատանքային վեճ է, կհարթվի, թող դատարանը որոշի: Ավելին, այն ժամանակ ես նաեւ այսպես եմ արտահատվել՝ վարչապետը պարտադիր չէ, որ ամեն ինչն իմանա մանրամասնությամբ, հնարավոր է՝ ներկայացրել են, ինքն աշխատանքից ազատել է:

Ի դեպ, այս 5 տարիների ընթացքում մեկ դեպք է եղել՝ Վճռաբեկ ատյանում հաղթելուց հետո, երբ արդեն վերականգնման խնդիր կար, կառավարության ներկայացուցիչները, այսինքն պատասխանող կողմը ընդամենը մեկ անգամ է եկել դատարան: Ես  հասկանում էի, որ վերաբերմունքը քաղաքական է; Ավելին, երբ Վճռաբեկ ատյանում հաղթեցի, եւ իրենք պարտավոր էին վերականգնել աշխատանքի, բայց ստեցին հարկադիր կատարման ծառայությանը:

Վերաքննիչ դատարանի որոշումից հետո դեռ 3-րդ տեղակալի ազատ հաստիք կար, ասում էի՝ տեղյակ էիք, որ առաջին ատյանում հաղթել եմ, Վերաքննիչում հաղթել եմ, մնում է մի ատյան, ինչու ծանրաբեռնեցիք տեղակալի թափուր հաստիքը, որ իմ հաղթելուց հետո պետությունն այդքան ժամանակահատվածի համար ավելորդ վնաս չկրեր, վերջը պետությունը պետք է վճարի, ինչու մեկի անձնական, դիտավորյալ որոշման կամ անփութության հետեւանքով պետությունը պետք է վնաս կրի: Իրենք անգամ հասարակ պետական մտածելակերպ չունեն:

Մի երկու օր առաջ, երբ տեսչական մարմնի ղեկավարը ինձ հրավիրեց ծանոթացնելու որոշման հետ, ես այն ժամանակ էլ իրեն ասացի, որ սխալ է 4-րդ տեղակալի հաստիքն իջեցնելը, դատարանը որոշումը կայացրել է, եւ այնտեղ առնվազն երկու տեղակալ ընդգրկված են եղել որպես երրորդ կողմ: Իրենք գիտեին, որ իմ՝ հաղթելու պարագայում իրենցից մեկը դուրս է գալու աշխատանքից»,-ասաց Իգոր Սարգսյանը:

Նա ընդգծեց. «Եթե վեճը կար, ցանկացած տեղակալ նշանակելու պարագայում իրենց պետք է ծանոթացնեին, որ կա այսպիսի վեճ եւ վեճի պարագայում հնարավոր է, որ իրենցից որեւէ մեկն ազատվի աշխատանքից… Մի շարք խախտումներով կամայականորեն բերեցին հասցրին այսօրվան, եւ վերջին օրն էլ, որ հանդիպել էինք, ասացի՝ կմտածեմ գամ , թե չգամ աշխատանքի:

Ես գիտեի, որ իրենք հող էին նախապատրաստել ինձ ազատելու: Միեւնույն է՝ անգամ գնայի աշխատանքի, իրենք հաստատ ընկնելու էին հետեւիցս, որ ինչ-որ բանի հիմքով ազատեին: Բայց այնքան լպիրշ են, որ անգամ այդ ժամանակահատվածը չթողեցին  անցնի, ու միանգամից ազատեցին»:

Հարցին՝ հետագա քայլեր անելո՞ւ է, թե արդեն հոգնել է կամայականություններից ու դատարաններից, Իգոր Սարգսյանն այսպես արձագանքեց. «Ես պետք է  որոշ ճշտումներ անեմ, եթե տեսնեմ իրատեսական է, հայցով կմտնեմ դատարան: Այսպես թե այնպես իրենց հետ աշխատելու ցանկություն չկար, չգիտեմ ոճրագործ ասեմ, պետության հետ կապ չունեցող մարդիկ ասեմ, թե մի ուրիշ բան,ուղղակի սկզբունքի հարց էր… Իրենք եկել էին իշխանության 2018-ին, ասում  էին՝ ժող ջան, ժողովրդավարություն, մարդու իրավունքներ… ո՞ւր են  ձեր մարդու իրավունքները, ժողովրդավարությունը…Ժողովրդավարությունը երկիրն այս վիճակին հասցնե՞լն էր, Արցախը պարտության տանելը, այդքան երեխեքի գլուխներն ուտե՞լն էր…Ավելի լավ էր ես ընդհանրապես չաշխատեի, քան թե այդպիսի բաներ լինեին»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30