Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ազատությունն ինքնին դեռ բարիք չէ, ընդամենը հնարավորություն է․ «Հայացք Երևանից»

Սեպտեմբեր 15,2024 10:30

Պատկերացրեք՝ տեւական ժամանակ սով տանելուց հետո մարդուն մեծ քանակի ուտելիք են տալիս: Հետեւանքը պարզ է՝ մարդը կմահանա, որովհետեւ սննդին պետք է աստիճանաբար սովորել, փոքր չափաբաժիններով, մինչեւ որ օրգանիզմը կարողանա ընտելանալ սննդի մեծ քանակությանը։

Ազատությանը եւս պետք է ընտելանալ քայլ առ քայլ։ Այն շատ ժողովուրդներ ու անհատներ է կործանել՝ դրան անպատրաստ լինելու պատճառով: Ազատություն՝ նշանակում է կարողանալ կատարել ընտրություն, իսկ ընտրության համար պետք է հետեւել որոշակի սկզբունքների, ունենալ ձեւավորված աշխարհայացք, գեղագիտական ու մարդկային վարքագծի համապատասխան կանոններ, փորձ, ավանդույթներ, մտածելու ունակություն, թեկուզ «թրեյնինգի» մակարդակով, եւ ամենակարեւորը՝ անձնական պատասխանատվություն։

Թքող, աղտոտող, քրֆող զանգվածն արդյո՞ք պատրաստ է ազատության։ Արդյո՞ք ունակ է լսել կարծիքներ, կատարել հետեւություններ եւ ընտրել։ Ազատությունն ինքնին դեռ բարիք չէ, ընդամենը հնարավորություն է: Եթե դրան պատրաստ չես, այն կարող է չարիք դառնալ՝ վերածվելով ամենաթողության խրախճանքի։

 

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայացք Երևանից» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30