Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը Հնդկաստանի ընկերություններից մեկի հետ բանակցություններ է սկսել իր սպառազինություններում գտնվող Су-30 կործանիչներն արդիականացելու համար․ «Ազատություն»

Սեպտեմբեր 14,2024 22:24

Հայաստանը Հնդկաստանի Hindustan Aeronautics Limited (HAL) ընկերության հետ բանակցություններ է սկսել իր սպառազինություններում գտնվող Су-30 կործանիչներն արդիականացելու համար, հայտնել է ՀՀ զինված ուժերի ավիացիայի պետ-վարչության պետ Հովհաննես Վարդանյանը։

Նա այդ պաշտոնին է նշանակվել 2022-ի հոկտեմբերին։

«Մենք դիտարկում ենք մեր Су-30 կործանիչներն արդիականացնելու հնարավորությունը Hindustan Aeronautics Limited ընկերության հետ, քանի որ այն մեծ փորձ ունի այդ ոլորտում»,- Hindustan Times թերթի փոխանցմամբ, ասել է Վարդանյանը` նշելով, որ այդ ոլորտում համագործակցելու հնարավորությունն արդեն քննարկել է Հնդկաստանի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանի հետ։

Հնդիկ պաշտնյան, ում անունը թերթը չի հրապարկում, հաստատել է այդ ոլորտում համագործակցելու հայկական կողմի հետաքրքրությունը` նշելով, որ բանակցությունները գտվում են սկզբնական փուլում։ Պաշտոյան ասել է, որ Հայաստանի Су-30 կործանիչները տարբերվում են Հնդկաստանի օդուժի Су-30МКИ տեսակի կործանիչներից։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30