Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ է պահանջում Սիսիանի համայնքապետի հրաժարականը․ ի՞նչ է կատարվում Սիսիանում

Սեպտեմբեր 14,2024 17:04

Սիսիան համայնքի ավագանու չորրորդ նստաշրջանի 2024թ․ սեպտեմբերի 13-ին հրավիրված նիստը չի կայացել՝ քվորում չլինելու պատճառով։ Նիստի միակ մասնակիցը Սիսիանի համայնքապետ Արմեն Հակոբջանյանն էր։ Օրակարգում 19 հարց էր ընդգրկված։

Հիշեցնենք, 2023թ․ մարտի 26-ին կայացած Սիսիանի ավագանու ընտրությունների արդյունքում ավագանու 21 մանդատից 13-ը տնօրինում է «Քաղաքացիական պայմանագիրը», 5-ը՝ ՀՀԿ-ն, իսկ 3-ը՝ «Քաղաքացու որոշում» կուսակցությունը։

Ըստ  մեր աղբյուրների, կառավարող ուժը ցանկանում է պաշտոնանկ անել իր կուսակից համայնքապետին՝ Արմեն Հակոբջանյանին, ինչով էլ պայմանավորված է ավագանու նիստը բոյկոտելը։ Զանգահարեցինք Սիսիանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներին, սակայն նրանցից ոչ մեկը չպատասխանեց մեր հեռախոսազանգերին։ Արմեն Հակոբջանյանը նույնպես անպատասխան թողեց մեր հեռախոսազանգը։

Հիշեցնենք, որ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ Արմեն Հակոբջանյանը Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավոր Կարեն Համբարձումյանի ազգականն է, եւ հենց վերջինս էր ամեն ինչ անում, որպեսզի  Հակոբջանյանը դառնա Սիսիանի համայնքապետ։  Ըստ մեր տեղեկությունների՝ Կարեն Համբարձումյանը ազգական համայնքապետին առաջարկել է  հրաժարականի դիմում ներկայացնել, սակայն Արմեն Հակոբջանյանը չի ենթարկվել պատգամավորին։  Հենց այս պատճառով էլ, ըստ երեւույթին,  ՔՊ-ական ավագանու անդամները սկսել են բոյկոտել նիստերը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30