Արամ Խաչատրյանի «Գայանե» Բալետի հանդիսատեսներից ոմանք նկարել են, թե ինչպես է անձրեւը թափվում արտիստների վրա եւ բեմին:
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային-ակադեմիական թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանի խորհրդական Ռոնա Ահարոնյանը Aravot.am-ին հետեւյալը փոխանցեց. «Երեկվա հորդառատ անձրեւը անմասն ու «չոր» չի թողել Օպերային թատրոնը: Թատրոնի տանիքը ներկայում վերանորոգման փուլում է, եւ այն հատվածը, որտեղ շինարարությունը դեռեւս չի ավարտվել, անձրեւից թրջվել է, ջուրը կաթկթացել է բեմի վրա»: Նա նաեւ հավելեց, որ անձրեւը սկսվել է վարագույրը փակվելուց առաջ:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ