Լրահոս
Օրվա լրահոսը

«Չպետք է գնալ սադրանքների ու քաղաքացիական պատերազմի, ինչին մեզ դրդում են մեր ոսոխները»․ Խզմալյան

Սեպտեմբեր 14,2024 15:45

«Մեզ հիմա պետք է պաշտպանել մեր պետությունը, մեր պատմություն ու մշակույթը, մեր լեզուն, մեր ինքնությունը, մեր արժանապատվությունը։ Դա հնարավոր է։ Հաղթում են ոչ թե բանակներն ու զենքերը, հաղթում են դաշինքները։ Եվ մենք ընդամենն առաջարկում ենք ձեզ՝ մեզ հետ միասին ընտրել մեր պետության համար միակ ճիշտ դաշինքը։ Մենք շատ ծանր փորձով, մեր արյունով ու արցունքներով ենք փորձել ուրիշ տարբերակներ միասին, եւ այս մեր փորձը մեծ փորձանքների արդյունք է»,- այս մասին այսօր ԵՄ-ին անդամակցելու հանրաքվեի հարցով ստորագրահավաքի մեկնարկի ժողովրդավարական ուժերի հարթակի հավաքի ժամանակ ասաց Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը։

Նա հավելեց․ «Մենք պետք է մատի շարժում անենք, մի ստորագրություն դնենք 50 հազար անգամ։ Եթե անհրաժեշտ լինի, 350 հազար կանենք, միլիոն կանենք, սա է քաղաքակիրթ եվրոպական արժանապատիվ ձեւը՝ քաղաքական ձեւով պատասխանել այս մարտահրավերներին, ոչ թե գնալ սադրանքների, բախումների, քաղաքացիական պատերազմի, նրան, ինչին դրդում են մեզ մեր ոսոխները։ Մենք առաջարկում ենք շատ հանգիստ, հստակ ու քաղաքակիրթ ձեւ։ Մեզնով հպարտանալու են այս աշխարհում բոլորը։»։

«Մեկ շաբաթ անց ամենայն հավանականությամբ այստեղ կլինի Հայաստանի պատմական բարեկամ Ֆրանսիայի նախագահը։ Եվ դա լավագույն ապացույցն է, որ մեր շարժումը, մեր առաջարկը ճիշտ է։ Ուստի, մենք մտնում ենք աշխատանքային մի շրջան, որի արդյունքում Հայաստանը դառնալու է ազատ, անկախ, արժանապատիվ երկիր, եվրոպական ազատ ընտանիքի անդամ»,- հավելեց Խզմալյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30