Լրահոս
Օրվա լրահոսը

Երեք տուր միայն հաղթանակներով

Սեպտեմբեր 14,2024 15:05

Շախմատի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց ազգային հավաքականները երրորդ անընդմեջ հաղթանակն են տարել Բուդապեշտում ընթացող 45-րդ համաշխարհային օլիմպիադայում: Մեր երկու թիմերն էլ մրցակցի նկատմամբ առավելության են հասել միեւնույն 3:1 հաշվով:

Բրազիլիայի հետ խաղում Հայկ Մարտիրոսյանը (1-ին խաղատախտակ), եւ Գաբրիել Սարգսյանը (3-րդ)բաժանել են միավորը, իսկ Շանթ Սարգսյանը 2-րդ խաղատախտակի առջեւ եւ Կարեն Գրիգորյանը՝ 4-րդ, ապահովել են հավաքականի հաղթանակը:

Ընդ որում, միայն Կարեն Գրիգորյանն է մասնակցել երեք տուրերին ու բոլորում էլ պարտության է մատնել մրցակիցներին:

Հայաստան-Հունգարիա 2 կանանց դիմակայությունը շատ դրամատիկ է ստացվել: Առաջին խաղատախտակի առջեւ Լիլիթ Մկրտչյանից մեծ ջանքեր են պահանջվել պարտիան ոչ-ոքի ավարտելու համար, իսկ Էլինա Դանիելյանը միայն 67-րդ քայլում է կարողացել Դորինա Դեմետերին «համոզել», որ դիմադրելն այլեւս անիմաստ է:

Իսկ մինչ մեր երկու փորձառու շախմատիստուհիները կցուցադրեին իրենց գրոհելու եւ պաշտպանվելու արվեստը, Մարիամ Մկրտչյանը արդեն երրորդ անընդմեջ հաղթանակն էր տարել այս օլիմպիադայում, իսկ Սուսաննա Գաբոյանը կես միավոր էր բերել մեր թիմին:

Այսօր կայանալիք 4-րդ տուրում մեր տղաների մրցակիցը Չինաստանի ահեղ թիմն է, իսկ աղջիկներինը՝ Վիետնամը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30