Լրահոս
Օրվա լրահոսը

«Ապաշրջափակումը հնարավոր է նոյեմբերի 9-ի հայտարարության հիման վրա՝ ելնելով Հայաստանի իրավազորության ու տարածքային ամբողջականության սկզբունքից»․ Օվերչուկ

Սեպտեմբեր 14,2024 14:05

«Ապաշրջափակումը հնարավոր է այն պայմանավորվածությունների շրջանակներում, որոնք ստորագրվել են երեք երկրների ղեկավարների կողմից եւ որոնք արտացոլվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ»,- այսօր մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Նա հավելել է․ «Ինչպես գիտեք, Ռուսաստանը միշտ պատրաստ է միանալ այդ գործընթացին եւ օգնել՝ ելնելով Հայաստանի սուվերենության, տարածքային ամբողջականության եւ իրավազորության սկզբունքից»։

Անդրադառնալով Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ խնդիրներին՝ նա ասել է․ «Մենք ունենք առեւտրաշրջանառության իրական աճ, ինչը փաստում է մեր երկրների միջեւ հարաբերությունների ամրապնդման մասին։ Կա Հայաստանի ներկայացուցչի իրական աշխատանքը ԵԱՏՄ շրջանակներում։ Եվ պետք է տարբերակել, թե ինչ է տեղի ունենում իրական կյանքում, եւ ինչ է մատուցվում մեդիա դաշտում, որը հաճախ իրականությանը չի համապատասխանում եւ ուռճացված է»։

Ալեքսեյ Օվերչուկը նաեւ ասել է, որ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ քննարկել են ապագա ծրագրերը։ Օվերչուկը հանդիպել է նաեւ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ։ «Մանրամասն անդրադարձ կատարեցինք երկկողմ օրակարգին, քննարկել ենք և տրանսպորտային կապի, և երկկողմ առեւտրի, եւ հումանիտար հարցեր, անդրադարձել ենք ավիացիոն ոլորտում համագործակցությանը, նաեւ զբոսաշրջության ոլորտին։ Վերջին շրջանում երկու երկրների միջեւ զարգանում է զբոսաշրջությունը՝ 2023 թվականին Ռուսաստանից Հայաստան է ժամանել մոտ 1 մլն մարդ։ Հայաստանը՝ որպես զբոսաշրջային ուղղություն, մեծ պահանջարկ ունի, մեր երկրից սիրում են գալ, այստեղ միշտ զգում են հայ ժողովրդի ջերմությունը»,- ասել է նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30