Հայկական մի շարք կազմակերպությունների հետ համագործակցաբար «MUNK» Germany նախաձեռնությունը և ՀԲԸՄ – Վառնայի մասնաճյուղը «Ռադիո Վառնա» արվեստի մեծ դահլիճում սեպտեմբերի 11-ին հանդիպում կազմակերպեցին Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ: Հանդիպմանը ներկա էին նաև Արմավիրի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանն ու «MUNK» Germany-ի ներկայացուցիչը։
Վրթանես Սրբազանը հանդիպման ժամանակ իր մտահոգությունները ներկայացրեց Արցախում գտնվող հոգևոր և պատմամշակութային ժառանգությանը սպառնացող վտանգների կապակցությամբ։ Նա կոչ արեց համախմբվել և աջակցել հումանիտար ճգնաժամի զոհ դարձած շուրջ 120,000 բռնի տեղահանված արցախահայերին:
Հանդիպման ընթացքում ցուցադրվեցին վավերագրական ֆիլմեր` 2020 թվականի 44-օրյա պատերազմի և 2023 թվականի սեպտեմբերին ռազմական ագրեսիայի և ցեղասպանության սպառնալիքի պայմաններում տեղի ունեցած արցախահայության բռնի տեղահանության մասին։
ՀԱՍԵ ԱՐՑԱԽԻ ԹԵՄ