Լրահոս
Օրվա լրահոսը

Մի քանի տասնյակ բժիշկներ վերապատրաստվել են՝ միջազգային ընդունված ստանդարտներին համապատասխան

Սեպտեմբեր 14,2024 11:20

Սեպտեմբերի 12-ին և 13-ին Երևանում տեղի ունեցավ «Վնասվածքային ընդլայնված կենսապահովում» թեմայով դասընթաց, որը վարում էին ԱՄՆ և Մեքսիկայից ժամանած, ինչպես նաև հայաստանյան լավագույն բժիշկ-հրահանգիչները։ Նրանց բոլորին մեկ ծրագրի շուրջ համախմբել էր վնասվածքաբան-օրթոպեդ Վաչե Համբարձումյանը, ով բժիշկների վերապատրաստման բազմամյա փորձառություն ունի։

Դասընթացին ներկա էին մոտ տասնյակ բուժհաստատությունների և Երևանի «Շտապ բուժօգնություն» ՓԲԸ բժիշկները։ «Թրավելինգ դոքթորս» առողջապահական հասարակական կազմակերպությունն այսօրինակ դասընթացներ է ունենում տարեկան մի քանի անգամ՝ Հայաստան հրավիրելով ոլորտային լավագույն մասնագետներին։ Նախորդող երկու օրերին բժշկական մանեքենների կիրառմամբ՝ բժիշկները փորձարկեցին միջամտություններ, դիտարկեցին պրակտիկ աշխատանք, իրականացրեցին փորձի փոխանակում և քննարկեցին լավագույն փորձի տեղայնացման հնարավորությունները։

Տարիներ շարունակ վերապատրաստելով և նպաստելով բժիշկների շարունակական մասնագիտական զարգացմանը՝ այժմ «Թրավելինգ դոքթորս»-ը նպատակ ունի ինստիտուցիոնալացնել ծրագրերը՝ համագործակցելով ՀՀ Առողջապահության նախարարության և ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի հետ։ Առաջիկայում պլանավորվում է իրականացնել ավելի լայնամասշտաբ ծրագրեր՝ ներգրավելով ավելի մեծ թվով բժիշկների և գործընկեր կառույցների։

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30