Լրահոս
Օրվա լրահոսը

Գառնիկ Դանիելյան. Մեր նպատակը մեկն է՝ այս կործանարար ընթացքը կասեցնելը. «Հրապարակ»

Սեպտեմբեր 14,2024 11:00

Հարցազրույց ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության դաշնակցական անդամ, Սրբազան պայքարի ակտիվ մասնակից Գառնիկ Դանիելյանի հետ։

– Կառավարություն-ԱԺ վերջին հարցուպատասխանից հետո հանրությունը ծաղրանքով է խոսում ընդդիմության մասին՝ հնչեցված հարցերի պատճառով։ Կես կատակ-կես լուրջ ասում են՝ ընդդիմությունը քնքուշ ու սիրալիր էր Փաշինյանի նկատմամբ, թեպետ թեժ աշուն էիք խոստացել։ Ինչո՞ւ են նման կարծիքներ հնչում, պարոն Դանիելյան։

– Ո՞ր պահին է սիրալիրությունը դրսեւորվել՝ շատ ծանր հարցեր են հնչել։ Իմ, Ագնեսա Խամոյանի, Աննա Գրիգորյանի, Քրիստինե Վարդանյանի հարցերից հետո իշխանությունը ցնցումների մեջ է ընկել, սուր հարցեր են հնչել։ Ժողովուրդը մեզնից պահանջում է երկրի կրիմինալ պատկերի, սահմանազատման կեղծ օրակարգի, միակողմանի զիջումների մասին հարցեր տալ։ Ո՞ր հարցն արդիական ու սուր չի եղել։ Բոլոր հարցերին խուսափողական պատասխաններ է տվել Փաշինյանը։ Մենք ասել ենք՝ մի օրինակ բեր, որ մինչ այս պահն Ալիեւի հետ ունեցած պայմանավորվածություններից գոնե մեկը Հայաստանի օգտին է եղել, մեր շահերից է բխել։ Իմ հարցին ի պատասխան, նա շատ կարեւոր հայտարարություն է արել․ ՀՀ գործող վարչապետն ասել է՝ իր նպատակն այն չէ, որ Ադրբեջանը զիջումներ անի, ինչից կարող ենք ենթադրել, որ, օրինակ, Ջերմուկի օկուպացված տարածքների վերադարձի հարցն Ադրբեջանի առջեւ չեն դրել, արցախցիների վերադարձի եւ անվտանգության խնդիրները չեն բարձրաձայնել։ Ավելին՝ չեն բացառում, որ այսքան զիջումներից հետո հնարավոր է էսկալացիա եւ պատերազմ լինի։

– Ոմանք մեղադրում են «Հայաստան» խմբակցությանը՝ հարցուպատասխանին մասնակցելու մեջ, ասում են՝ ի՞նչ իմաստ կա հարցեր ուղղել Փաշինյանին, ով, միեւնույն է` միանձնյա որոշումներ է կայացնում՝ հաշվի չառնելով խորհրդարանական ընդդիմության դիրքորոշումը։

– Ես կարծում եմ, որ կարեւոր է հարցուպատասխանին ներկա լինելն ու հարցեր տալը։

– Սերժ Սարգսյանի թիմը՝ «Պատիվ ունեմ»-ը, բոյկոտել է, չի մասնակցում։ Նորմա՞լ եք համարում։

– Իմ կարծիքն այն է, որ պարտադիր պետք է մասնակցել, ես կողմ եմ դրան։

– Քաղաքական պայքարի նոր փուլ եք մտնում, ի՞նչ արդյունք եք ակնկալում։

– Մեր նպատակը մեկն է՝ այս կործանարար ընթացքը կասեցնելը, նոր որակի իշխանության ձեւավորումը, որն ի վիճակի կլինի դիմագրավել մեր երկրի առջեւ ծառացած մարտահրավերներին։

– Ո՞վ է լինելու նոր իշխանության առաջնորդը կամ վարչապետի թեկնածուն։

– Այս պահին պայքարի առաջնորդը, առաջամարտիկը սրբազան հայրն է։ Ժամանակավոր կառավարության ձեւավորումն այն օպտիմալ լուծումն է, որին կարող են մասնակցել անհատներ եւ այլ շահագրգիռ անձինք։

Լիա ՍԱՐԳՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30