Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Բռունցքդ բեր» նախաձեռնության 5 անդամի դատում են բարձրախոս օգտագործելու համար․ «Հրապարակ»

Սեպտեմբեր 14,2024 10:20

«Բռունցքդ բեր» նախաձեռնության 5 անդամի դեմ վարչական վարույթներ են հարուցված, նյութերն ուղարկվել են դատարան։ Դատերը նշանակված են տարբեր օրերի։ Տղաներից յուրաքանչյուրին տուգանելու են 50 հազար դրամի չափով` ոստիկանների օրինական պահանջներին չենթարկվելու համար։ Իսկ օրինական պահանջն առնվազն ծիծաղելի է՝ ապրիլի 26-27-ին Ազգային ժողովի մոտ, Երեւանի Կենտրոնի փողոցներում իրականացված ակցիաների ժամանակ նրանք բարձրախոս են օգտագործել, ինչը ոստիկանությունն արգելել էր։

Այդ օրերին «Բռունցքդ բեր» նախաձեռնության անդամները, ի աջակցություն տավուշցիների, պաստառներ էին փակցրել ԱԺ դարպասին՝ վանկարկելով․ «Երկրի տեր, բռունցքդ բեր, բռունցքդ բեր», «Տավուշն իմ տունն է, հաջորդը քո տունն է» եւ ԱԺ-ից պահանջում էին անվստահություն հայտնել գործող կառավարությանը։

Նախաձեռնության հիմնադիրներից Սլավիկ Ալավերդյանը պատմում է․ «Ոստիկանի պահանջը եղել է բարձրախոս չօգտագործելը, մինչդեռ ոչ մի իրավական հիմք, օրենք չկա, որով սահմանված է բարձրախոս չօգտագործելը։ Անգամ եթե այդպես է, հինգ հոգուց մեկն է բարձրախոսով խոսել, բայց բոլորին են բերման ենթարկել ու մեղադրականի մեջ գրել են՝ բարձրախոսով խոսելու փորձի համար, որն աբսուրդ է։ Այդպես, անապացույց մարդուն կարելի է ցանկացած բանի փորձի համար էլ մեղադրել։ Ես, օրինակ, բարձրախոսից 10 մետր հեռու եմ կանգնած եղել եւ անցորդներին բուկլետ էի բաժանում էդ պահին, զրուցում էի քաղաքացիների հետ։ Ինչի՞ց ենթադրեցին, որ դա բարձրախոս օգտագործելու փորձ է։ Մեր դատերը մինչեւ հաջորդ տարվա մարտն են նշանակված, այսինքն՝ մեկ գործով բերման են ենթարկել 5 հոգու, միեւնույն մեղադրանքով, բայց դատերը հոկտեմբերից մինչեւ մարտ տարբեր օրերի են նշանակել, երեւի, որ մարդկանց ուշադրությունը չգրավեն»։

Տղաները պատրաստվում են հակընդդեմ հայց ներկայացնել դատարան։

Մեր զրուցակիցն ասում է, որ ոստիկանությունը թույլատրել է հավաքը, բայց՝ առանց բարձրախոսի, իսկ հայցադիմումի մեջ հղում են կատարում հավաքն արգելելու վերաբերյալ դրույթներին, մինչդեռ իրենք ոչ թե արգելել են, այլ թույլատրել այն։ «Կամ, ասենք, հղում են կատարում այն փաստին, որ մեր հավաքը կարող էր սպառնալ ԱԺ բնականոն աշխատանքին, այն դեպքում, երբ այն տեղի է ունեցել երեկոյան 7-8-ին, շաբաթ օրով, երբ ԱԺ-ն չի աշխատում, հանգստյան օր է։ Կարծում եմ՝ դատարանը կարող էր մերժել հայցադիմումը, ոչ թե ընթացք տար»։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ասֆալտին պառկեցված says:

    Որպեսզի հայրենիք սիրող մարդիկ չկարողանան քննադատել երկրի տարածքները թշնամուն հանձնող ճիճուներին, Հայաստանում փորձում են ձևավորել պեռաժկի ու խաշլամա ուտող ճիճուների լիարժեք դիկտատուրա:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30