Թվում է թե, արդեն ականատես ենք եղել ամեն բանի, բայց ՔՊ-ի իշխանության օրոք նրանք չեն դադարում օրեցօր զարմացնել՝ ամեն ինչ մոռացության տալու իրենց անհագ ցանկությամբ։ Երեկ՝ սեպտեմբերի 13-ին, լրացավ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիայի երկրորդ տարին:
Հայաստանի իշխանությունները մինչ օրս չեն հրապարակել ռազմական գործողությունների հետեւանքով զոհվածների ցուցակը։ Պաշտոնական տվյալներով՝ մարտերի ընթացքում հայկական կողմը տվել է 224 զոհ։ Երեկ՝ սեպտեմբերյան երկօրյա մարտերի զոհերի հիշատակի օրը, որեւէ պաշտոնյա չի այցելել Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու. համենայնդեպս ոչ մի պետական կառույց այդ մասին հաղորդագրություն չի տարածել, ինչպես սովորաբար լինում է: Նիկոլ Փաշինյանն անգամ հարկ չի համարել օրվա կապակցությամբ հիշատակի խոսք ուղղել հանրությանը, որին «սիրում եւ որով հպարտանում էր», ընդհուպ՝ «խոնարհվում»:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» թերթի այս համարում