Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստները Գերմանիայում եւ իրենց զավթած մի շարք եվրոպական երկրներում ստիպում էին հրեաներին կրել «տարբերակիչ նշան», որպեսզի «նորմալ, առողջ» ցեղերի ներկայացուցիչները զանազանվեն «ի սկզբանե խոտանված» ցեղերից: Սովորաբար դա վեցանկյուն աստղ էր, որը չկրելու համար հրեաները կարող էին պատժվել ազատազրկմամբ կամ նույնիսկ գնդակահարությամբ: Նման խտրական քաղաքականության համար կային տարբեր պատճառներ, բայց «պարզ ժողովրդի» համար բերվում էր հետեւյալ «հիմնավորումը». տասնամյակներ շարունակ նրանք ամեն ինչի տերն էին, հիմա եկել է այդ օտարականներին տեղը դնելու ժամանակը:
Հիմա համեմատեք. «Արցախցիները թող այստեղ (ՀՀ-ում – Ա.Ա.) ապրեն եւ աշխատեն, բայց մեր երկրի գործերին չխառնվեն, իրենց հյուրի նման թող պահեն, ոչ թե ուզենան տանտեր դառնան, 20 տարի տանտեր են եղել, դրա համար երկիրն այս վիճակում է»: Սա ասում է ՔՊ-ական պատգամավորը՝ կուսակցություն, որի դրոշին կարծես թե գրված է «ժողովրդավարություն», «ազատականություն», «եվրոպական արժեքներ»:
Հայաստանում, հետեւաբար, կան հայեր, որոնց մի մասը «տանտեր է», մյուսը՝ «հյուր» (ընդ որում, երկուսն էլ կարող են ՀՀ քաղաքացիներ լինել) : Սակայն ինչպե՞ս է հնարավոր նրանց տարբերակել: Պատկերացրեք, քայլում եք Երեւանի փողոցով, տեսնում եք մեր հայրենակիցներին, եւ չեք կարողանում հասկանալ, թե ովքեր կարող են խառնվել մեր երկրի գործերին, իսկ ովքեր՝ չեն կարող, ովքեր են տանտեր, ովքեր՝ հյուր: Պատգամավորը պետք է, հավանաբար, տարբերակիչ նշանների օրինագիծ առաջարկի: Օրինակ, Արցախի դրոշը:
Եվ հետո՝ արդյոք այդ խտրականությունը վերաբերում է միայն 2023 թվականին եկածներին: Թե՞ նաեւ 2020 թվականին եկածներին: Իսկ նրանք, ովքեր, ասենք, 1992 թվականի՞ն են եկել Հայաստանի Հանրապետություն: Իսկ նրանք, ում նախնիները լքել են Արցախը 1918 թվականի՞ն: Այդ դեպքում ես էլ պետք է «ինձ հյուրի պես» պահեմ:
Կարդացեք նաև
Եվ ինչո՞ւ միայն արցախցիները: Արդյո՞ք «հյուր» չեն նրանք, ում արմատները Վանից են կամ Էրզրումից: Ինչո՞ւ էին նրանց պապերը դուրս եկել այնտեղից՝ թող մնային, պահեին իրենց երկիրը: Իսկ քանի որ չեն կարողացել պահել, նրանց ժառանգներին, ըստ այդ տրամաբանության, պետք է պատժել՝ «հյուրի» կարգավիճակ տալով:
Հասկանալի է, որ ՔՊ-ականի այս տրամաբանությունը միանգամայն ընդունելի է «պարզ հայաստանցու» համար: Իրավական երկրում, իհարկե, կարելի էր նման արտահայտությունների համար դատի տալ: Բայց ժամանակակից Հայաստանում դա անիմաստ է, եթե խոսքը իշխանության ներկայացուցչի մասին է:
Իսկ ամենակարեւորն այն է, որ պետության համար այդ մոտեցումը մահաբեր է:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Գլխավոր լուսանկարը՝ © lovelypeace
Ես կասեի չարժե Գագիկ Մելքոնյանի նման թերուս պնակալեզի ասածների վրա կենտրոնանալ, սակայն ցավոք դա է իր դավաճան տիրոջ գիծը․ պետության համար՝ մահաբեր, համաձայն եմ։ Թունավորել, բաժանել, ատելություն սրսկել, թշնամացնել։ Սա այն է, ինչ շատերն ուզում են իրենց ամենաստորին, անասնական բնազդներով։ Պատահական չէ, որ Գագիկ Մելքոնյանն ու իր նմաններն են ընտրված դրա համար։ Սա է դարձել մեր հասարակության մի մեծ հատվածի համար “հաց ու զվարճանքի” զվարճանքը, մի մասի համար էլ՝ հացը։ Մենք սա մեր ձեռքով արեցինք 2018-ին։ Աստված տա, որ մարդիկ կարողանան ընդդիմանալ այս մանկուրտացմանը և ամեն մեկս գիտակցի իր արածի ու չարածի պատասխանատվությունը։ Թեպետ, սա էլ դեռևս բավարար պայման չէ կործանարար ընթացքը կասեցնելու համար։
« Մենք սա մեր ձեռքով արեցինք 2018-ին։ »
Շատեր տակաւին չեն հասկանում, կամ ուզում են անտեսել, թէ որքան էական է այս անհերքելի հաստատումը:
Այս պատճառով է որ մեծ թիւով ազգասէր հայեր, որոնց կարգին՝ ստորագրեալը, խորապէս (եւ տարիքի բերումով, արդէն բնականաբար վերջնականապէս) խռոված են, նեղուած ու խզուած են, անջատուած են՝ այժմու Հայաստանէն:
Ոչ հի՜ւր, ոչ բան: Կեանքիս լաւագոյն տարիները տրամադրելէ ետք Արցախին, Հայաստանին, ես այլեւս մէյ մըն ալ ոտքս չեմ դներ այդտեղ: Իսկ եթէ որեւէ բան դեռ պիտի կատարեմ Հայ Ազգին համար, դա կը լինի միայն ու բացառապէս Աւանդական Սփիւռքին կապակցութեամբ: Զորս արդէն շատ տուժեց, պարապ տեղը, երբ որ ինծի պէս սփիւռքահայերու համար, Արցախն ու Հայաստանը դարձած էին առաջնահերթութիւն:
Այն հայերը որոնք «սա իրենք ձեռքով արեցին 2018», ցմահ պատասխանատու են Հայութեան կրած անասելի կորուստներին համար: Ի մասնաւորի՝ մարդկային կորուստները: Հազարներո՜վ, լոյսի պէս երեխաների ջարդն ու սպանդը… Մէկ կամ մի քանի անձե՞ր պիտի քաւեն՝ այդ ծայրագոյն Մեղքը: Որուն հաւաքական պատիժը, իր դէպ, տակաւին չէ ամբողջացած…
Այդ բոլոր հայեր, որոնք հիմա կը «պայքարին» Փաշինյանին դէմ, Փաշինյանէն աւելի՛ պատասխանատու են՝ տեղի ունեցած եւ դեռ ընթացիկ Հայոց Աղէտին: Անշո՛ւշտ թէ, դա այդպէս է: Փաշինյանը՝ Փաշինյան դարձնողներն են որ, իրմէ առաջ, պատասխանատու են իր գործած անհուն վնասներուն, անասելի աւերներուն:
Ուղեղը խանգարուած արարած մը արիք, սարքեցիք Հայոց Թագաւոր – շա՛տ լաւ գիտնալով թէ ինք՝ ինչ էր… -, հիմա էլ զինք lynch անելով, ամէն մարդը իր ձեռքե՞րը պիտի լուանայ: Չէ, շատ է՝ արիւնը, այդքան ալ հեշտ պիտի չլինի զայն այդպէս լուալը:
Մ. Հայդուկ Շամլեան
Այն արցախցին,որը կհամաձայնվի հետ ստանալ Արցախը’ անկախ,ազատ Ադրբեջանի կողմից ճանաչված,բայց դրա դիմաց պատրաստ է զիջել,օրինակ Սյունիքը,ինձ համար այդ արցախցին հյուր է, և ես չեմ ուզում,որ նա մասնակցի մեր քաղաքականությանը։ Բարեբախտաբար այդպիսի արցախցիներ շատ քիչ են,հիմնականում նրանք են,ովքեր մեծ կապիտալ են այնտեղ կորցրել։
Այսօր, Արցախը կարելի է հետ բերել, դրա դիմաց առաջարկելով շատ թանկ բան։
Առաջարկեք Արցախի դիմաց Սյունիքը,Ադրբեջանը վազելով կհամաձայնվի։
Եթե արցախցիները, պարզապես, ուզում են վերադառնալ Արցախ,որը կլինի Ադրբեջանի կազմում,ուրեմն պետք է շատ կոնկրետ ձևակերպեն իրենց պահանջը։
Կներեք, բայց ձեր ասածը անհեթեթություն է։ Արցախը չի կարելի հետ բերել ինչ-որ տարածք զիջելով։ Նույնիսկ եթե Ադրբեջանին առաջարկեն ՀՀ մի քանի մարզեր, միևնույն է նա Արցախը հետ չի տա։ Միայն ռազմական ճանապարհով կարելի է այն հետ բերել։
Ես ոչ մի հայկական տարածք չեմ առաջարկում Արցախի դիմաց,բայց համոզված եմ,որ նրանք այդ փոխանակմանը կհամաձայնեն,որովհետև խելք ունեն։
Իսկ պատերազմով Արցախը հետ բերել չի լինի։ Եթե մենք փորձենք նման բան անել,դա կլինի Հայաստանի վերջը,խոսքս այսօրվա և մոտակա ժամանակների մասին է։
«Հայ» օգտատեր, հերիք չեղա՞վ նիկոլական պրոպագանդա անես: Ի՞նչ է նշանակում «Իսկ պատերազմով Արցախը հետ բերել չի լինի: Եթե մենք փորձենք նման բան անել, դա կլինի Հայաստանի վերջը» հուսահատեցնող արտահայտությունը: Իհարկե հետո քեզ ապահովագրում ես, շարունակելով. «խոսքս այսօրվա և մոտակա ժամանակների մասին է», բայց միևնույնն է, դրանով ալիևյան վախի մթնոլորտ ես ստեղծում: Եթե դու «Հայ» ես և ազգությամբ նույնպես հայ ես, ապա այդ նույն զգուշավորությունը կձևակերպեիր օրինակ այս ձևով. «Այսպես, թե այնպես Արցախը հետ ենք բերելու, բայց այսօր դեռ դրա հարմար ժամանակը չէ: Կուժեղանանք և դա կիրականացնենք»:
Ուժեղանալու համար պետք է անընդհատ մտածել ուժեղանալու մասին, ուժեղանալու համար պետք է լինել միաբան, ուժեղանալու համար պետք է լինել պրագմատիկ,այլ ոչ թե քննադատել մարդուն, որը իր խոսքում չի օգտագործել բավականաչափ պաթոս։
Դուք ինձ հետ վիճում եք միայն նրա համար,որ ես պաթոս չեմ օգտագործել,այնինչ ընդհանուր առմամբ համաձայն եք ինձ հետ։Դուք իմ ազգությունը կասկածի տակ եք փորձում դնել միայն նրա համար,որ ես ամպագոռգոռ բառեր չեմ օգտագործում։
Մենք ամեն մեկս փորձում ենք վերմակը մեր վրա քաշել և ուզում ենք ուժեղանալ։Այդպես չի լինում։ Մենք պետք է կարողանանք բաց և անկաշկանդ կիսվել իրար հետ մեր մտքերով։ Մենք չպետք է դավաճանների և հերոսների բաժանվենք։
Հավատացեք, որ, օրինակ, ռուսաստանաբնակ հայերին էլ նույն բանը կասեին, եթե պարզվեր, որ իրենք էլ են դեմ ՔՊ-ին։ Ես չգիտեմ, թե ինչ անուն կարելի է տալ այս երևույթին, բայց որ այն շատ ավելի վատ է, ավելի վտանգավոր և կործանարար, քան նացիզմը, դա փաստ է:
Հայտնի իրողություն է, որ ուժ և իշխանություն ունեցող ստահակների դեմ «ինչպե՞ս կարելի է», «ներեցեք, բայց Ձեր արածը ես ճիշտ չեմ համարում» ոճով պայքարելը անարդյունավետ է և անիրատեսական: Պատահական չէ, որ նիկոլը քրեական գործեր է կարել տալիս հայրենասեր և ոգեղեն մարդկանց վրա, որպեսզի նրանց ազատազրկմամբ պակասեցնի երկրին տեր կանգնող մարդկանց փողոցում հայտնվելը, որ հանկարծ գերհասած պոմիդորներ չնետվեն գագիկ մելքոնյան-անման սանձարձակների վրա՝ իրենց ասած լկտի նախադասություններին ի պատասխան:
Գժերի կամ իրենց գժի տեղ դնող ստահակների, ինչպես նաև նրանց ծառայող պնակալեզների դեմ հնարավոր է պայքարել միայն կոշտ ձևով: Երկիր ենք կորցում, էրդողանն ու ալիևը իրենց դրածո նիկոլի միջոցով Հայաստանը փորձում են նախ ուժազրկել, հետո էլ նիկոլին մի նոր թուղթ ստորագրել տան ու ձեռքը ուրիշ սահմաններով քարտեզ դնելով ուղարկեն Հայաստանի մարզերով ու Երևանի թաղերով պտտվի: Հետո նիկոլի ստորագրած «խաղաղության» թղթի համաձայն թուրքերը կլցվեն Հայաստան:
Դե եթե այդ ժամանակ, բոլոր հայ ոգեղենները բանտերում լինեն կամ տնային կալանքների տակ, իսկ ազատության մեջ մնացած կլինեն միայն խեղճ ու կրակ մարդիկ, որոնք գլուխներ կտարուբերեն, հոգոց կհանեն, կբանբասեն, կբանբասեն, հետո էլ կասեն մեր ավանդական եզրափակիչ խոսքը. «դե, հայի բախտ է» …
Արցախի ապագան քննարկման ենթակա չէ:
Ինչպես ասաց իմ հրեա ընկերը. ‘Տարածքները չեն նվաճվում, նրանք գնվում են:’
Ո՞ւնենք փող: Այո՞, թե ոչ:
Հարգելի օգտատերեր, ես, այնումենայնիվ, հիշեցնեմ, որ իմ հոդվածն Արցախի տարածքների մասին չէր: Թեման՝ ՔՊ-ականների եւ նրանց ընտրազանգվածի ռասիստական դրսեւորումներն էին:
Քպական ընտրազագվածի դրսևորումները չեն կարող կազմել հոդվածի բովանդակություն: Նրանք այնքան անբովանդակ են, որ չեն հասնում նույնիսկ ‘ռասիստական’-ի նշաձողին:
Սա է պատճառը որ օգտատերը եթե ունի ուղեղ ու մարդ է մնացել այս գժերի, ստահակների իշխանության թափանիվի տակ ակամա ‘պլստում են’ ու խոսում կարևոր ցավի մասին:
….Դեռ կան Հայաստանի վերջը հայ պատգամավորներ: Լսեք ու մտածեք.’
Եթե այդ ճանապարհը [Սյունիքի] բացվի,
կամ թուրանական ճանապարհը պիտի լինի, կամ ռուսական,
և այն Հայաստանի վերջն է լինելու: ‘
Գարո Փայլան.
Այո,ես շատ ուրախացա,երբ պարոն Փայլանը,նման ձևակերպմամբ հանդես եկավ։
Հետաքրքիր մանրուք.
Մեկնաբանությունների սյունյակի ձախից նիկոլի պատկերն է, նայում է հենց մեր գրածների ուղղությամբ: Աննման պատկերի տակ գրված է. ‘Օրվա լրահոս:’
Նեվերոյատնի պյանա, բայց ֆակտ ա:
Հմմմ…Իմ մեկնաբանությունից ազդվեցին:
նիկոլի աննման պատկերը փոխվել է ալեն չ’դելոնի պատկերով: Նայում է ոչ դեպի մեր գրածը: Տակը նույն ‘օրվա լրահոս’ -ն է:
Ժողովուրդ, կգա ժամանակը երբ մենք կհանդիպենք ու գինու գավաթով կշնորհավորենք վերածնունդը: Կծանոթանանք, հիշենք այս դաժան օրերը ու մի լուռ միտք կանցնի յուրաքանչյուրիս ուղեղում մեր ազգի տոկունության մասին: Յուրաքանչյուրի միտքը կունենա իր ձևը:
Մենք քաձերից ենք` այսօր, ահաբեկված մեր իսկ, հայկական ռեժիմից միևնույն է որոնում ենք ուղիներ, ազգը պահել ուղու վրա: Հակառակորդը ոչ այնքան բաց դաշտում, ակնհայտ թշնամին է, այլ հենց մեր մեջից ծնված, հայ մոր կաթով մեծացած ապերախտ, անհայրենիք, հաշմանդամների կույտը: Ինչո՞ւ 2021-ին վերարտադրվեցին: Սա է հանելուկը: Ու բոլոր սլաքները դեպի ղթփ, Ռ.Ք, Ս.Ս, կոտրելի են: Դա չէ արմատը:
Այլ ելք չկա, պետք է մնանք իրար ճշտող, թիրախը խփող բառերը գտնողների միաբանություն:
Բոլորս էլ տեր ենք այս աշխարհում, Հայաստանում և այս տուն-ֆորումում, որի կրակ պահողը պարոն Ա. Աբրահամյանն է:
Չեմ վախենում պաթոսից, այն նույնպես պետք է, եթե ճիշտ միտք կբերի;
Հուսամ շուտ է օրը երբ պարոն Մ.Հ. Շամլեանը հետ կորոշի գալ Հայաստան ու միանա մեզ` Հային, Դավիթին, Հայ մարդուն, Ասֆալտին պարկեցվածին, Ս. Զեյթունյանին… այդ երկար աշխատած օրը ողջունելու: Ոչ թե որպես հյուր, այլ տեր-տիրակալ:
«Հայ» անունով օգտատիրոջն ուզում եմ հայտնել, որ իմ ասածի մեջ ոչ մի պաթոս էլ չկա, պարզապես չի կարելի օգտագործել այնպիսի մտքեր և նախադասություններ, որոնք կվնասեն մեր կորցրած հայենիքի մի մասի` Արցախի ետ բերման և մեր հայրենակից արցախցիներին արժանապատիվ ձևով (և ոչ թե հպատակեցված) իրենց բնօրրանը վերադարձնելու ծրագրին: Իսկ Դուք գրում եք հային թուլացնող ու հուսահատեցնող այսպիսի մտքեր՝ «Եթե արցախցիները, պարզապես, ուզում են վերադառնալ Արցախ, որը կլինի Ադրբեջանի կազմում, ուրեմն պետք է շատ կոնկրետ ձևակերպեն իրենց պահանջը», կամ էլ «Իսկ պատերազմով Արցախը հետ բերել չի լինի: Եթե մենք փորձենք նման բան անել, դա կլինի Հայաստանի վերջը»: Դե թուրքահպատակ նիլոլն ու քպ-ականներն էլ են այդպիսի նախադասություններ ասում և ինչքան թույն ունեն, թափում են Հայաստանում ծվարած արցախցիների վրա, կալանավորում են Արցախի քաղաքապետերին և ոգեղեն արցախցիներին: Դուք ձեզ պրագմատիկներ եք համարում, իսկ ձեզ քննադատողներին էլ գնահատում եք որպես ամպագոռգոռ բառեր օգտագործողներ:
Ինձ շատ հետաքրքիր է, այս ձեր հայրենասերների ակումբում կա պատերազմին մասնակից?
Պարոն Աբրահամյանը իր ինտերվյուներից մեկում նշել էր, քանի որ ինքը պատերազմել չգիտեր,նախընտրեց զբաղեցնել նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնը և դրանով իսկ օգտակար լինել պատերազմին։ Ես ուզում եմ հասկանալ ձեզնից ով պատերազմել գիտի,որ թուրը հանել օդում ճոճում է։
Եթե ես որոշեմ պատերազմել,ես կպատերազմեմ առանց ձեզ հարցնելու,ինքս իմ ընկերներով։
Ուզում եք պատերազմել? էդքան դուխ ունեք ? առանց խոսելու գնացեք և պատերազմեք։
Նիկոլը չի թողնում? Եթե դուք Նիկոլի դեմ չեք կարում,դուք ոնց եք թուրքական աշխարհի դեմ դուրս գալու?
Առաջարկում եմ մի քանի րոպե խոր շնչել, հանգստանալ և միամտաբար չկարծել, որ քեզ հակադրվող և հակառակ կարծիք հայտնողներս քո ասած՝ «էդքան ԴՈՒԽ (նիկոլի մոռացած բառն ես օգտագործում) չունեցողներ ենք» և օդում սուր ճոճողներ ու հույսներս դրել ենք քո և ընկերներիդ վրա (ենթադրում եմ քպ-ական կամ էլ նիկոլապաշտ), որ մեր փոխարեն պատերազմելու եք և երկիրը փրկեք: Ուզում եմ նաև Արցախյան պատերազմում կռված տղերքի կյանքի փորձը քեզ հայտնել՝ որ գլուխ գովացողները մինչև ռազմաճակատի գիծ հասնելը իրենց արծիվ են զգում, բայց երբ առաջին ռումբն իրենցից մի քիչ հեռու պայթում է, սկսում են անիծել սրան-նրան և հիմնականում՝ արցախցիներին, որ նրանց պատճառով իրենք վտանգների մեջ են հայտնվել: Դրա համար էլ նիկոլին ու նիկոլապաշտներին թվում է, թե Արցախի ու արցախցիների հարցն օրակարգից հանելով և մեր սահմանամերձ հողերը թուրքին զիջելով՝ բոլոր վտանգները կանցնեն (բա հո չե՞ն կարող թուրքական աշխարհի դեմ դուրս գան):
Իսկ ինչ վերաբերում է քո ասած այն մտքին. «Եթե դուք նիկոլի դեմ չեք կարում, դուք ո՞նց եք թուրքական աշխարհի դեմ դուրս գալու», պատասխանում եմ, որ նիկոլին դեռ չենք կարողանում աթոռից իջեցնել, բայց ամեն ինչ ժամանակ է պահանջում, դա էլ է արվելու, չկասկածես, քանի որ ժողովուրդը կամաց-կամաց սկսում է ճանաչել գերագույն-գլխավոր հողատուին և մի օր էլ կհասկանա, թե որտեղից է սկսվելու իր փրկությունը:
Էլ ինձ չգրես։
Պատասխան Հայ-ին.
Նախ, չկա կոչ պատերազմելու:
Երկրորդ, երբ Դուք որոշեք պատերազմել ոչ մի դեպքում մեզ չհարցնեք, բայց ավելի ուժեղ ‘ոչ-մի-դեպքում’ չանեք դա դուք-ձեր-ընկերներով: էդ ֆորմատը մնացել է անցյալ դարում:
Երրորդ, ազգի ‘դուխի’ պաշարը նիկոլը խժռեց իշխանությունը ձեռքը գցելու համար: Լավագույները զոհվեցին 44-օրյայում ու հետո 2022-ին, 2023-ին… Այնպես որ դուխով չենք գործելու այլ պաղ, հաշվարկված ու պրոֆեսիոնալ ձևով: Ձեր ասած, առանց պաթոսի:
Պատասխան Հայ-ին.
Չորրոդ, նիկոլը չի չի-թողնում: Նա ոչնինչ որոշողը չի: Մի խաբնվեք ճղճղան ելույթներով ու իր շքախմբի թութակների ծվծվոցով: Բանի տեղ դնող չկա: Դա է պատճառը որ նիկոլի դեմ չենք գործում, կամ ինադու բան անում, կամ…
նիկոլը մանրէ է, միթե պարզ չի Ձեզ: Մանրէ, որով թուրքական աշխարհը վարակել է հայությունը: Կենտրոնանաք դեղատոմսը ճիշտ գրելու վրա: Խոսքը չի գնում պատերազմ կամ խաղաղություն ընտրության միջև: Դա մանրէ նիկոլի հորինածն է: Եվ ալիևը և էրդողանը է. Մակրոնին անուղղակի ձևով արտահայտել են իրենց ուրախության զարմանքը: ‘Պատերազմ կամ խաղաղություն’-ը այն մուրճն է, որը նիկոլը պահեց գլխի վերևում, այսպես ասած ‘տեղական լսարանի համար’ (for domestic policing): Մենք (այս ակումբը) հո պիտի որ դա վաղուց հասկացած լինեինք:
Հայաստանում չգտնվող բոլոր հայերը տանտեր չե՞ն, Պարոն Աբրահամյան և “այս ակումբի” մնացած հարգարժան անդամներ։ 94 թվին նախավերջին քսան դոլարը Արցախի տիկին արտգործնախարարին տվող հայը տանտեր չէր՞։ Հարյուրավոր միլիոններ նվիրաբերած Քըրք Քըրքորյանը տանտեր չէ՞ր։ 90-ականներին իրենց տաքուկ կալիֆորնիաները ու փարիզները թողած Արցախում արյուն թափողները տանտեր չէի՞ն։ Պարզվեց, որ Հայաստանը ծնկի բերելու համար պետք էր ընդամենը մտցնել “ով ստեղ չի ապրում թող մեզ խելք չսովորցնի” թեզը։
Հարգելի Հայաստանից Դուրս Հայ,
Մեզանից ոչ մեկը չընկալեծ ‘Հայաստանում բոլոր հայերը տանտեր են’ որպես ‘Հայաստանում բնակվող, գտնվող,… հայերը տանտեր են:’
Ես, անձամբ, հասկացա այսպես ‘Հայաստանի հարցերին բոլոր հայերը պետք է վերաբերվեն որպես տանտեր:’
Սպասենք պարոն Ա. Աբրահամյանի պատասխանին:
Վեճը ձեռք է բերել չափից դուրս զգացական երանգ եւ ընդգրկել է հարցեր, որոնց մասին ես չեմ գրել: Կոնկրետ այս հարցով կարծում եմ, որ այն հայերը, որոնք ապրում են Հայաստանում, նրանք տանտեր են: Այն հայերը, որոնք ապրում եմ Հայաստանից դուրս, նրանք տանտեր չեն, որովհետեւ տանը չեն ապրում: Բայց դա չի նշանակում, որ արտերկրում ապրող հարգելի հայրենակիցները իրավունք չունեն իրենց մտքերը կիսելու Հայաստանի մասին: Կտրականապես դեմ եմ նաեւ այդ խտրականությանը. «դու հըլը արի, ապրի ստե, նոր խոսա»: Դա նշանակում է դատավորի դեր ստանձնել եւ գնահատել մարդկանց անձնական ընտրությունը:
Չնրոհակալ եմ պատասխանի նամար։ Փաստորեն, ներսում ապրող տանտերերը “տեր չկանգնեցին” և առաջին իսկ պատահած փայտփորիկը տնօրինում է այդ տունն ըստ իր բնազդների։ Ոչ մի զգացում, ափսոսանքից բացի։ Չեք պատկերացնի, թե “ավանդական սփյուռքը”, այսինքն Հայոց ցեղասպանություն և բնօրրանի կորուստ վերապրածները, ինչ կոգնիտիվ դիսոնանսի մեջ են “տանտերերի” ռացիոնալ վերաբերմունքից դեպի Արցախի հայաթափման աղետը։ Իսկ տանտերերի ռասիզմի մասին զարմանալու բան չկա։ Մեծ կայսրության փոքր ազգերը դա են տեսել դոմինիոնից՝ դա են կապկում։ Որպես կարծիք՝ Հայաստանում բնակվող հայերի “великоросский шовинизм”-ը արժէ վերացնել։ Հարգանքներով։
Ես հավատում եմ որ բոլորս էլ շահագրգրված ենք լինել անսխալ:
Հարց մեկ. Հայաստանի մասին մտքերը կիսելու իրավունք ունի կամայական մարդ Երկիր մոլորակի վրա: Այդ համընդհանուր իրավունքը նույն կերպ ընդգրկում է ‘արտեկրում ապրող հարգելի հայրենակիցներին (աահհ)’: Այս պարագայում, ի՞նչով է որ Հայաստանը արտոնյալ կարգավիճակ է տալիս աահհ կարծիքին ի տարբերություն, ասենք, Բանգլադեշցու կարծիքի:
Հարց երկու. Եթե Հայաստանից դուրս ապրող հայը տարեկան 2 ամիս ապրում է Հայաստանում, ապրում իր տանը, մուծում հարկեր, նա տանտե՞ր է: Իսկ եթե 1 ամիս, կամ 1 շաբաթ: Հարկերը մուծում է բոլոր դեպքերում: Լինում է տարի չի գալիս, բայց հարկերը մուծում է…տանտե՞ր է, թե ոչ:
Հարց երեք. ի՞նչ է նշանակում հայրենակից (մանավանդ ‘հարգելի’): Նշանակում է ունենք նույն հայրենիքը: Հայրենիքը տնվո՞ր է Հայաստանում, թե տանտեր: Հաստատ, Հայրենիքը տանտեր է Հայաստանում, որովհետև ‘Հայաստանը որպես հայրենիք’ գերակա ռեալմ է ‘Հայաստանը որպես հանրապետություն’ -ի համեմատ: ‘Հայաստանը որպես հայրենիք’ կրում է հավերժության դրոշմ, իսկ ’Հայաստանը որպես հանրապետություն’ -ը քաղաքական, փոփոխվող կոնստրւկցիա է (համեմատեք արևը և լուսինը): Սա պարզագույն տրամաբանություն է:
Հարց չորս. Մենք, հայերս, չունենք այլ, ‘մեծ ու օրինակելի’ ազգերի ընտրություններով առաջնորդվելու շռայլությունը: Մենք քչաթիվ ենք և ծնվածների թիվը քիչ է մահացողների թվից: Ո՞րն է դասը այս իրողության:
ժամանակն է որ բոլոր հայերին տանք Հայաստանում տանտեր լինելու պարտավորություն: Հայաստանում բնակվողները թող ունենան որոշ արտոնություն: Ինչո՞ւ ‘որոշ’, որովհետև հետևողական կերպով ապացուցում են որ տնաքանդ են, կախողում են տանտերությունը: Հայաստան-Տունը քանդում են: Ինչո՞ւ ենք շարունակում վստահել իրենց միանձնյա կոչվել ‘տանտեր’:
Արեւմտեան Հայաստանէն եւ Կիլիկիայէն սերած՝ Աւանդական Սփիւռքի այն հայերը, որոնք գոհ են իրենց կեանքէն՝ իրենց ապրած երկրում, երբեք իրենք զիրենք չեն համարած որպէս այժմու ՀՀի «տանտէր»ը:
Այդ բնոյթի հայերը եւ Անդկովկասի բնիկ հայերը կոչել՝«հայրենակից»ներ, զգացական բան մըն է: Ջերմ վիպապաշտութիւն:
Մենք այդտեղ կ’ուզէինք տեսնել, գտնել, պարզապէս, նշանակալից քանակով՝ ազգացիցներ:
Այն երազով որ, օր մըն ալ, եթէ գոյանար Միացեալ Հայաստան մը, այն ատեն բոլորս կը դառնայինք նաեւ հայրենակիցներ: Արցախի ազատագրումը շօշափելի հիմնաւորումն էր՝ մեր այդ այդ երազին:
(Հայաստանցիների եւ արցախցիների Սփիւռքը, էական մակարդակի մը վրայ՝ խորապէս տարբեր նիւթ է:
Ի դէպ, նշեալ երկու Սփիւռքները իրարու հետ շատ քիչ կապեր ունին, Սփիւռքի մէջ… )