Այսօր Կրեմենչուկում տեղի ունեցավ հայ և ուկրաինացի ժողովուրդների անմեղ զոհերի հիշատակին նվիրված խաչքարի բացման և հայկական եկեղեցու հիմնաքարի օծման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցեց դեսպանության երկրորդ քարտուղար Հայկ Թորոսյանը։
Միջոցառմանը մասնակցել և ողջույնի խոսքով հանդես են եկել ՀԱԵ Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս Եպիսկոպոս Հովհաննիսյանը, Կրեմենչուկի քաղաքապետ Վիտալի Մալեցկին, «Ուկրաինայի ազգային համայնքների խորհուրդ» հասարակական կազմակերպության ղեկավար Աշոտ Ավանեսյանը, տեղի հայ համայնքի ներկայացուցիչներ։
Իր ելույթում Հայկ Թորոսյանը մասնավորապես նշեց, որ միջոցառումը տեղի է ունենում այն ժամանակշրջանում, երբ երկու ժողովուրդներն էլ կանգնած են անվտանգության լուրջ մարտահրավերների առաջ։ Կրեմենչուկի հայ համայնքի այս գեղեցիկ նախաձեռնությունը վկայում է տեղի հայության միասնականության և տեղական իշխանությունների հետ արդյունավետ համագործակցության և Ուկրաինայի ապագայի նկատմամբ վստահության մասին։
Կարդացեք նաև
ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ