Լրահոս
Օրվա լրահոսը

Կարապետ Պողոսյանը տնային կալանքից ազատ է արձակվել

Սեպտեմբեր 13,2024 23:40

Ինչպես արդեն հայտնել էինք, 2024 թվականի օգոստոսի 22-ին Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում էր կայացրել մինչդատական վարույթում Կարապետ Պողոսյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը 3 ամիս ժամկետով երկարաձգելու, իսկ 2 միլիոն ՀՀ դրամի չափով գրավն անփոփոխ թողնելու վերաբերյալ, որի դեմ, բնականաբար, ներկայացվել է հատուկ վերանայման վերաքննիչ բողոք:

Չսպասելով վերը նշված բողոքի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից դատական ակտի կայացմանը կամ հրապարակմանը` այսօր` 2024 թվականի սեպտեմբերի 13-ին, կայացած դատական նիստի ընթացքում պաշտպանության կողմը Կ. Պողոսյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վարչական հսկողությամբ փոխելու, իսկ կիրառված գրավի չափը 1 միլիոն ՀՀ դրամով ավելացնելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրեց դատարանին:

Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (նախագահությամբ` Ա. Մարտիրոսյանի) բավարարեց պաշտպանության կողմի միջնորդությունը` Կարապետ Պողոսյանին անհապաղ ազատ արձակելով դատական նիստերի դահլիճից:

 

Կարապետ Պողոսյանի պաշտպաններ`

Արտակ Նավասարդյան, Սլավիկ Պողոսյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30