Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել է Մորգանի գրադարան-թանգարանում հայերեն ձեռագրերի ցուցադրման հարցը

Սեպտեմբեր 13,2024 23:45

2024 թ. սեպտեմբերի 12-ին Մատենադարանի պատվիրակությանը հյուրընկալել է նշանավոր Մորգանի գրադարան և թանգարանը, որը հիմնադրվել է 100 տարի առաջ և ունի գրավոր ժառանգության` ձեռագրերի, հնատիպ գրքերի, փաստաթղթերի հազվագյուտ հավաքածու:

Պատվիրակությանը ներկայացվել է կենտրոնի վերականգնման և ցուցադրական գործունեությունը:

Այցի ավարտին տեղի է ունեցել քննարկում Միջնադարյան և վերածնության ձեռագրերի բաժնի ղեկավար Ռոջեր Ուիեքի և ձեռագրերի մասնագետ Սիլվի Մերյանի հետ:

Տնօրեն Արա Խզմալյանը ներկայացրել է «Հիշողության կերպարանքները» միջազգային սեմինարի նպատակներն ու պատմությունը և հրավիրել վերականգնող մասնագետներին մասնակցելու սեմինարին:

Քննարկվել է նաև Մորգանի գրադարան-թանգարանում հայերեն ձեռագրերի ցուցադրման հարցը, կանխորոշվել է այս ուղղությամբ կատարվելիք աշխատանքների հաջորդականությունը:

Պատվիրակությունը ծանոթացել է նաև կենտրոնի հավաքածուներում պահվող հայերեն ձեռագրերի լավագույն նմուշներին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30