Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջին սպորտային դրամայի` «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի պրեմիերան՝ Երևանում

Սեպտեմբեր 13,2024 23:13

Սեպտեմբերի 12-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ առաջին հայկական սպորտային դրամայի` «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի պրեմիերան։ Ֆիլմը անվանի հայ ծանրորդ, աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանի կյանքի եւ սպորտային կարիերայի մասին է։ Գլխավոր հերոսուհուն մարմնավորում է Աննա Մաքսիմը, ով հանդիսանում է նաև ֆիլմի գլխավոր պրոդյուսերը, ռեժիսորը և սցենարի հեղինակը։

«Մեդալի հակառակ կողմը» գեղարվեստական ֆիլմը հիմնված է իրական դեպքերի վրա։ Ավտովթարի հետևանքով ստանալով լուրջ վնասվածք՝ Նազիկ Ավդալյանը 7 տարի դուրս է մնում մեծ սպորտից, ապա վերադառնում և, չնայած շրջապատի անվստահությանը, մարմնական անմարդկային ցավերին, դառնում է Եվրոպայի կրկնակի չեմպիոն` ապացուցելով, որ եթե կա կամք եւ աննկուն ոգի` ոչինչ անհնարին չէ:

Ֆիլմում առանցքային դերերով հանդես են եկել Սոս Ջանիբեկյանը, Խորեն Լեւոնյանը, Մկրտիչ Արզումանյանը,  Բաբկեն Չոբանյանը, Դավիթ Հակոբյանը, Արտաշես Ալեքսանյանը, Անահիտ Քոչարյանը և այլք։ Բեմադրող օպերատորը Սուրեն Թադեւոսյանն է, Ֆիլմի կոմպոզիտորը՝ Անդրանիկ Բերբերյանը, նկարիչ՝ Արմեն Ղազարյան։

Հաջորդիվ հոկտեմբերի 13-ին Լոս Անջելեսի AGBU Performance Art Center-ում տեղի կունենա ֆիլմի պրեմիերան։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30