Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդդեմ Իշխան Սաղաթելյանի գործով Երևանի քաղաքապետը պարտվեց Վերաքննիչ դատարանում ևս. Իրավաբան

Սեպտեմբեր 13,2024 22:55

Իրավաբան Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

2022 տարի տեղի ունեցած «Դիմադրության» շարժման բողոքի ակցիաների և շտապ հավաքների անցկացման փաստը հիմք ընդունելով` Երևանի քաղաքապետը 4 հայց է ներկայացրել ընդդեմ Իշխան Սաղաթելյանի` պահանջելով որպես կազմակերպիչ նրան տուգանել մինչև 300.000 ՀՀ դրամի չափով, ընդհանուր առմամբ` մինչև 1 մլն 200 հազար ՀՀ դրամի չափով:

4 վերաբերելի գործերով էլ Իշխան Սաղաթելյանի ներկայացուցիչը հանդիսանում եմ Ես, նրա իրավունքների և ազատությունների պաշտպանությունը սույն գործերով թե´ Վարչական, թե´ Վերաքննիչ Վարչական դատարանում իրականացվում է Իմ կողմից:

Նախորդ տարի Վարչական դատարանը 4 գործերով էլ Մեր պահանջը բավարարարել էր` Երևանի քաղաքապետի 4 հայցերն ընդդեմ Իշխան Սաղաթելյանի` մերժել:

Չհամակերպվելով` Երևանի քաղաքապետը բողոքարկել էր Վարչական դատարանի 4 վճիռներն էլ, իսկ 2023թ Երևանի ավագանու ընտրություններից հետո բողոքները հետ չէին կանչվել:

Ահա երեկ ՀՀ Վերաքննիչ Վարչական դատարանը հրապարակել է իր որոշումը (այս գործերի առնչությամբ Վերաքննիչ Վարչական դատարանի առաջին եզրափակիչ ակտը), որով Երևանի քաղաքապետի վերաքննիչ բողոքը ևս մերժվել է, Վարչական դատարանի վճիռը` թողնվել անփոփոխ:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30