Միջխորհրդարանական միության նախագահ Տուլիա Էքսոնը սեպտեմբերի 13-ին ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի պաշտոնական փակման արարողությանը:
«Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովը ոգեշնչել է մեզ: Հազվադեպ իրավիճակ է, երբ այսքան երիտասարդ ձայներ ամբողջ աշխարհից հավաքվել են մեկ վայրում, միացած են ընդհանուր հանձնառությամբ` կերտել ավելի լավ ապագա: Մենք քննարկել ենք հաղթանակի, դիմակայության եւ նորարարության ոգեշնչող պատմություններ ամբողջ աշխարհից: Մենք միասին նոր գաղափարներ ենք ստեղծում, նոր մոտեցումներ, եւ այս համաժողովն էլ ավելի է ամրապնդում մեր հավատքը: Երբ խորհրդարանը արտահայտում եւ արտացոլում է ժողովրդի էությունը` դա ե’ւ արդյունավետ է լինում, ե’ւ դիմակայուն: Մենք կրկնում ենք մեր ընդհանուր հանձնառությունը` ոչ մի որոշում չի կայացվի երիտասարդության մասին առանց երիտասարդների»,- ասել է Տուլիա Էքսոնը` շնորհակալություն հայտնելով Ազգային ժողովի նախագահին հրաշալի, հիշարժան միջոցառումն անցկացնելու եւ հյուրընկալելու համար:
«Հայաստանը երկիր է, որ ունի հնամյա ժառանգություն եւ ժամանակակից ձգտումներ` զորացնելու երիտասարդությանը: Շնորհակալ եմ ձեր առաջնորդության, ջանքերի, Միջխորհրդարանական միության հետ համագործակցելու համար»,- նշել է Միջխորհրդարանական միության նախագահը:
Մանրամասները` տեսանյութում: