Լրահոս
Թրամփը երդվեց
Օրվա լրահոսը

«Հայոց ցեղասպանությունը հանցագործություն էր ոչ միայն հայ ժողովրդի, այլեւ ամբողջ մարդկության դեմ…Մեքսիկայի Սենատն իր ներդրումն ունեցավ մարդկության դեմ ապագա հանցագործությունների կանխարգելման հարցում». Հակոբ Արշակյան

Սեպտեմբեր 13,2024 22:11

Հակոբ Արշակյանը հանդիպել է Մեքսիկայի Սենատի անդամ Սինտիա Լոպես Կաստրոյի հետ

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը սեպտեմբերի 13-ին հանդիպել է Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Մեքսիկայի Սենատի եւ Միջխորհրդարանական միության կին խորհրդարանականների բյուրոյի նախագահ Սինտիա Լոպես Կաստրոյի հետ:

Ողջունելով հյուրին` Հակոբ Արշակյանը կարեւորել է երկու երկրների օրենսդիր մարմինների միջեւ համագործակցության խորացումը:

ԱԺ փոխնախագահը երախտագիտություն է հայտնել Սենատի անդամներին նախորդ տարի Հայոց ցեղասպանությունը ճանաչելու եւ դատապարտելու համար: «Հայոց ցեղասպանությունը հանցագործություն էր ոչ միայն հայ ժողովրդի, այլեւ ամբողջ մարդկության դեմ: Ընդունելով այս փաստաթուղթը` Մեքսիկայի Սենատն իր ներդրումն ունեցավ մարդկության դեմ ապագա հանցագործությունների կանխարգելման, ինչպես նաեւ քաղաքակիրթ աշխարհի համախմբման գործում այս համընդհանուր նպատակի շուրջ»,- ընդգծել է Հակոբ Արշակյանը:

ԱԺ փոխխոսնակը հյուրին ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, խաղաղության պայմանագրի կնքման հարցում մեր երկրի կողմից գործադրվող ջանքերը:

Սինտիա Լոպես Կաստրոն բարձր է գնահատել Երեւանում անցկացվող Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովը: Մեքսիկայի Սենատի անդամի խոսքով նմանատիպ միջոցառումները նպաստում են երիտասարդների միջեւ փորձի փոխանակմանը եւ փոխգործակցության խորացմանը:

Հակոբ Արշակյանը  Հայաստանի կողմից հոկտեմբերի 1-ին Մեխիկոյում կմասնակցի Մեքսիկայի պատմության մեջ առաջին կին նախագահ Կլաուդիա Շեյնբաումի երդմնակալության արարողությանը:

 

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30