Ալվարդ Սաֆարյանն Արցախի Մարտունու շրջանի Ճարտար քաղաքից է։ 2023 թվականի օգոստոսի 14-ին ընտանիքը ստացավ 21-ամյա դստեր մահվան բոթը։ Հելենը Երևանում էր սովորում, Գյումրի-Երևան ողբերգական վթարի զոհերից էր։
Հելեն Դադայանի ընտանիքը 40 օր պայքարեց՝ աղջկա մարմինը Արցախ բերելու, հայրենի Ճարտարում հուղարկավորելու համար… Ապարդյուն. անմարդկային օրենքներ էին գործում…