«Միջխորհրդարանական միության (IPU) երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի շրջանակներում գործընկերոջս՝ Հասմիկ Հակոբյանի հետ հանդիպեցինք Կատարի պետության պատվիրակության ղեկավար Ալ Մանայի գլխավորած պատվիրակության հետ:
Հանդիպման ընթացքում կարևորեցինք երկկողմ հարաբերությունների զարգացման դինամիկան:
Կատարցի գործընկերներին ներկայացրինք տարածաշրջանային զարգացումները և Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքը:
Պարոն Ալ Մանայը իր աջակցությունը հայտնեց տարածաշրջանային խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերին:
Կարդացեք նաև
Պայմանավորվեցինք ինտենսիվացնել երկու պետությունների խորհրդարանների միջև համագործակցության հուշագրի ստորագրման ընթացքը»։
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյան