Առաջին անգամ Ադրբեջանի դաժանությունների զոհերը գնում են Վաշինգտոն՝ հանդիպելու կոնգրեսականների հետ։ Այս մասին այսօր Երեւանում հրավիրած ասուլիսում ասաց Կալիֆորնիայի Առաջին ատյանի դատարանի դատավոր, Ճշմարտության և Արդարադատության Կենտրոնի համահիմնադիր Կասիա Աբգարեանը։
«Ես միշտ ասել եմ, որ պետք է տուժածների ձայները լսելի դարձնենք, եւ առաջին անգամ ադրբեջանցիների կողմից կիրառված դաժանությունների 4 զոհեր՝ երեքը Արցախից, մեկը Հայաստանից, տեղափոխվում են Վաշինգտոն։ Սա պատմական պահ է, առաջին անգամ տուժածները, ոչ թե իշխանության ներկայացուցիչները, ոչ թե նրանց ներկայացուցիչները, գնում են Վաշինգտոն, հանդիպելու են կոնգրեսականների հետ։ Նրանք մասնակցելու ենք սեպտեմբերի 19-ի լսումներին՝ ուղիղ մեկ տարի անց այն օրվանից, երբ Ադրբեջանն սկսեց ռմբակոծել Արցախը։ Դրանք պատմական իրադարձություններ ենք, այս ուղղությամբ պետք է աշխատենք, այս մարդկանց ձայնը պետք է լսելի դարձնենք։ Այնտեղ, որտեղ քաղաքականություն է ձեւավորվում, օրենսդրություն է ձեւավորվում, պետք է փոխվի ու ձեւավորվի ի շահ մեզ»,- ասաց նա։
Կասիա Աբգարեանը նշեց, որ միջազգային քրեական դատարանին անդամակցելով՝ չի նշանակում, որ դատաիրավական համակարգը կամ այս միջազգային համակարգերը կարող են կանխել հանցագործություններ։ ՄՔԴ-ի նպատակը պատժելն է նրանց, ովքեր կատարել են այդ հանցագործությունները։ Սա վահան է, ոչ թե թուր։ «Բայց ՄՔԴ-ի մեկ այլ կողմ կա՝ դա 153 երկրի պատասխանատվությունն է, որ ստանձնել են՝ կանխելու համար հանցագործությունները։ Կանխման մասը չափազանց կարեւոր է՝ պատերազմները, սպանությունները, դաժանությունները դադարեցնելու»,- ասաց նա՝ հավելելով, որ Հայաստանը պետք է օգտվի այդ իրավունքից։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ