Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը մոռացավ հիշեցնել, որ թշնամին դեռ Ջերմուկում է, Սև լճի ափերին, Իշխանասարում, Շորժայում ու Ներքին Հանդում. Արթուր Խաչատրյան

Սեպտեմբեր 13,2024 17:50

ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը

Երկու տարի առաջ…

2 տարի առաջ սեպտեմբերի 13-ի գիշերն ադրբեջանցիները հարձակվեցին Հայաստանի Հանրապետության վրա՝ Ջերմուկի ուղղությամբ։ Ունեցանք տասնյակ զոհեր։ Թշնամին զավթեց մոտ 200 քառակուսի կիլոմետր տարածք, ռազմավարական կարևորագույն նշանակություն ունեցող բարձունքներ։ Գլխ․ շտաբի պետն ասում էր, թե մատակարարման ուղիները կփակեն, ոսոխը մի քանի օրից պոչը կքաշի, կգնա։ Բայց դրանք դեռ մեր սարերում են, մեր երկրի տարածքում։

Երկու օր առաջ Փաշինյանն Ազգային ժողովում հպարտանում էր, թե 2020 թվականից հետո մենք ինքնիշխանություն ենք ձեռք բերել, պետականությունն ենք փրկել։ Մոռացավ հիշեցնել, որ թշնամին դեռ Ջերմուկում է, Սև լճի ափերին, Իշխանասարում, Շորժայում ու Ներքին Հանդում։
Թշնամուն են հանձնվել տարածքներ Շուռնուխից ու Կիրանցից։ Արցախը հայաթափված է ու Ադրբեջանին բռնակցված։ Հարվածի տակ են հայտնվել դեպի Իրան ու Վրաստան տանող հիմնական ճանապարհները։ Ահա այսպիսի անկախություն ու ինքնիշխանություն ենք մենք ստացել 2020 թվականից հետո․․․

Այսօր Նիկոլն Իլհամին առաջարկում է կիսատ պռատ համաձայնեցված տեքստի հիման վրա խաղաղության պայմանագիր կնքել։

Ըստ իրենց իսկ խոստովանության, այդ թուղթը չի անդրադառնում ո՛չ մեր տարածքից թուրքերի դուրս գալուն, ոչ Հայաստանի ապաշրջափակմանը, ո՛չ արցախցիների հայրենադարձմանը, ո՛չ մեր ռազմագերիների վերադարձին։ Բա էլ ի՞նչ խաղաղության պայմանագիր, եթե ոչ մի հարց չի կարգավորվում, խաղաղություն չի հաստատվում, իսկ թշնամին ստանում է պատերազմ սանձազերծելու բազմաթիվ առիթներ․․․

Այս դեպքի համար են ասում․ «հանգչիր խաղաղությամբ»։ Սա է իրենց պատկերացրած խաղաղությունը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30