Լրահոս
Օրվա լրահոսը

Անապահովության գնահատման գործընթացում նոր մոդելներ են որդեգրվել. հանրային քննարկում ԱԺ-ում

Սեպտեմբեր 13,2024 17:34

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել եւ ընդունել է «Սոցիալական աջակցության մասին» եւ «Պետական նպաստների մասին» օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական նախաձեռնությունները:

Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 13-ին հրավիրել էր հանրային քննարկում հիշյալ նախագծերի լրամշակման նպատակով. այս նախագծերով կներդրվի ընտանիքի անապահովության գնահատման նոր համակարգը: Քննարկմանը մասնակցել են ներկայացուցիչներ օրենսդիր եւ գործադիր մարմիններից, ոլորտով հետաքրքրված միջազգային եւ հասարակական կազմակերպություններից:

Կարեւորելով շահագրգիռ՝ հասարակական կազմակերպությունների մասնակցությունը բարեփոխումներին վերաբերող ծրագրերին՝ հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը նշել է, որ նման ձեւաչափով քննարկումները կօգնեն դաշտի եւ օրենսդրական փոփոխությունների լավարկմանը:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը շնորհակալություն է հայտնել միջազգային եւ հասարակական կազմակերպություններին օրենսդրական բարեփոխումներն իրականացնելու ճանապարհին ցուցաբերած աջակցության համար: Խոսելով սոցիալական աջակցությանը վերաբերող օրենսդրական նախաձեռնության մասին՝ փոխնախարարը նշել է, որ նախաձեռնության նպատակն է բարձրացնել սոցիալական պաշտպանության եւ սոցիալական աջակցության ոլորտի դիմակայունությունը, փորձել լուծել արդյունավետ կառավարման եւ դերերի հստակեցման խնդիրները, ինչպես նաեւ առաջարկել, նոր դերակատարներ ծառայություններ»:

Մանրամասն ներկայացնելով օրենսդրական բարեփոխումները եւ տեղեկություններ նոր ներդրվող «անապահովության նպաստի» քաղաքականության մշակման վերաբերյալ՝ Աննա Ժամակոչյանը նշել է, որ անապահովության գնահատման գործընթացում նոր մոդելներ են որդեգրվել: Իրականացվելու է բոլոր եկամուտների հաշվառում, որը թույլ կտա ճիշտ գնահատել ընտանիքների իրական անապահովությունը:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալը պատասխանել է մասնակիցների հարցերին, դիտարկումներին, ներկայացրել պարզաբանումներ սոցիալական աջակցության բաղադրիչի, չափորոշիչների, անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ: Մասնակիցները կարեւորել են նման ձեւաչափով քննարկումները, ողջունել առաջարկվող փոփոխությունները սոցիալական պաշտպանության ոլորտում՝ ընդգծելով, որ Կառավարության կողմից իրականացվող համալիր բարեփոխումներին զուգահեռ ոլորտում կարձանագրվեն զարգացում եւ առաջընթաց:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30