Լրահոս
Օրվա լրահոսը

Պուտինի՝ Բաքու այցելության ժամանակ ռուս հոգևորականներից մեկը հերքել էր Բարդուղիմեոս առաքյալի՝ Մեծ Հայքում քարոզելու, նահատակվելու փաստը. fip

Սեպտեմբեր 13,2024 16:28

«Փաստերի ստուգման հարթակ». Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Բաքու այցելության ժամանակ ռուս հոգևորականներից մեկի կողմից հերքվել էր սուրբ Բարդուղիմեոս առաքյալի՝ Մեծ Հայքում քարոզելու, նահատակվելու փաստը։ Ավելին՝ Բարդուղիմեոսը ներկայացվել էր որպես Բաքվի պահապան առաքյալ։

Ամեն ինչ եղել էր այսպես․ օգոստոսի 19-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բաքու կատարած պետական այցի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ միասին այցելել էր Ռուս ուղղափառ եկեղեցու Բաքվի և Ադրբեջանի մայր աթոռ հանդիսացող «Սուրբ մեռոնակիր կանայք» (Святых жён-мироносиц) տաճար, որտեղ թեմի եպիսկոպոս Ալեքսին (Смирнов) նրանց պատմել էր 20-րդ դարի սկզբին հիմնադրված և վերականգնումից հետո 2003 թվականին  տաճարի վերաբացման պատմությունը՝ տեղեկացնելով, որ տաճարում գտնվում է Բաքվի հովանավոր Բարդուղիմեոս առաքյալի մասունքով տապանը։

«Ըստ ավանդության, այդ քարոզիչը տանջալի նահատակության է ենթարկվել այստեղ՝ Բաքու քաղաքում, «Девичья башня» (ադրբեջաներեն՝ Qız Qalası) կոչվող հուշարձանի վայրում։ Այնտեղ մինչև հեղափոխությունը մի մատուռ (часовня) կար սուրբ Բարդուղիմեոսի պատվին։ Բաքվում գոյություն ունեցած հին ավանդույթով մարդիկ Բարդուղիմեոսի հիշատակի օրը հավաքվել են այստեղ, աղոթել: Այդ պատճառով սուրբ  Բարդուղիմեոսը համարվում է Բաքու քաղաքի և ողջ Ադրբեջանի, ինչպես նաև այստեղ ապրող բոլոր մարդկանց հովանավորը»,- Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահներին պատմել է Ալեքսին։

«Փաստերի ստուգման հարթակը» Մայր Աթոռին ուղղված գրավոր հարցմամբ փորձել է պարզել՝ ինչ դիրքորոշում ունի Հայ-առաքելական եկեղեցին՝ հաշվի առնելով, որ Բարդուղիմեոս առաքյալը քրիստոնեությունը Հայաստան բերող առաքյալներից մեկն է համարվում, ինչի արդյունքում էլ Հայ-եկեղեցին համարվում է առաքելական։

«Սուրբ Բարդուղիմեոս առաքյալը քարոզել ու նահատակվել է Մեծ Հայքում և հանդիսանում է Հայ Եկեղեցու հիմնադիր առաքյալը, ինչի մասին վկայում են ոչ միայն հայկական, այլև ասորական ու լատինական աղբյուրները։ Այս սրբազան ավանդությունն ունի համաքրիստոնեական ճանաչում և նվիրագործված է մեր Եկեղեցու 2000-ամյա գործունեությամբ ու առաքյալին նվիրված բազմաթիվ սրբավայրերով։ Իսկ ինչ վերաբերում է այլ ավանդություններին, ապա դրանց արժանահավատությունը կարիք ունի պատմաբանների ուսումնասիրման»,- նշվում է Մայր Աթոռից ստացված գրավոր պատասխանում։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30