Լրահոս
Օրվա լրահոսը

Ժաննա Անդրեասյանը՝ օրվա լայքերի հետեւից ընկնելու, տարածաշրջանի լեզուների ուսուցման մասին

Սեպտեմբեր 13,2024 15:38

«Ամենամեծ խնդիրն այն է, որ մեր երեխաներին մտցնում ենք քառակուսիների մեջ, իսկ այսօրվա մեր խնդիրները պահանջում են ոչ ստանդարտ մոտեցումներ, ստեղծագործական լուծումներ: Մարդը կարող է ստեղծագործական լուծման գնալ, եթե կարող է մտածել: Չի կարելի դպրոցի դռները փակել, հետո մտածել, որ դպրոցից դուրս եկած քաղաքացին կկարողանա այդ խնդիրը լուծել… Մարդիկ հուզվում են, երբ դասագրքում այֆոնի մասին է խոսք գնում, երբ ժամանակակից երաժշտության մասին են խոսում, մարդիկ ուզում են, որ դպրոցը կապ չունենա մեր իրականության հետ»,- ասուլիսում պատասխանելով լրագրողի հարցին, թե նման բովանդակությամբ գրքերով՝ ինչպես կարող ենք մեր կրթության որակը բարձրացնել, ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Ես կուզեի, որ մենք օրվա լայքերի հետեւից չընկնեինք…Եթե կրթական խոսակցություն եք ուզում՝ փաստարկված ու հիմնավոր, երբեք դրան ոչ ոք դեմ չէ, բայց այն, ինչ-որ անում ենք, չի օգնում կրթության բովանդակության բարելավմանը»,-նշեց նա:

Ինչ վերաբերվում է ադրբեջաներենի եւ թուրքերենի դասավանդման վերաբերյալ հարցին, որը նախատեսված է նոր չափորոշչով, այս մասին էլ ասաց. «Լեզուների ուսուցումը իրականացվում է հիմնականում երրորդ օտար լեզվի կամ խմբակի ձեւաչափով, դպրոցների մեծ մասում դեռեւս խմբակների ձեւաչափն է պահպանվել: Նախորդ տարվա տվյալներով՝ ավելի քան 20 դպրոցներում ունեինք տարածաշրջանային 4 լեզուների ուսուցումը, իսկ այս տարվա ցուցանիշները պարզ կլինեն այս ամսվա ավարտի դրությամբ…Դպրոցները իրենք են որոշում, թե որ լեզուն ուսումնասիրեն, իսկ մենք ստեղծում ենք պայմաններ»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30