ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ն՝ բիզնեսի համար» (EU4Business) նախաձեռնությունը հրապարակել է քաղաքացիների համար իր 2024 թվականի ամփոփումը (Citizens’ Summary 2024)՝ ներկայացնելով անցած տարվա հիմնական արդյունքներն ընդհանուր տարածաշրջանում եւ առանձին երկրներում:
2023թ.֊ին Արեւելյան գործընկերությունում 67,264 ՓՄՁ ստացել է աջակցություն «ԵՄ-ն՝ բիզնեսի համար» նախաձեռնության միջոցով` ստեղծելով 795 մլն եվրո լրացուցիչ եկամուտ եւ 79,931 նոր աշխատատեղ, մեծացնելով շրջանառությունը 10.7 %-ով եւ ընդլայնելով արտահանումը 2.6 %-ով։
Հայաստանում աջակցություն է ստացել 6,116 ՓՄՁ՝ ստեղծելով 237.5 մլն եվրո լրացուցիչ եկամուտ եւ 18,294 նոր աշխատատեղ, մեծացնելով շրջանառությունը 28.3 %-ով եւ ընդլայնելով արտահանումը 6.8 %-ով: