Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Խրախուսում ենք, որ դպրոցները ներդնեն նոր առարկաներ». Ըստ նախարարի՝ դասագրքերի բացակայությունը լուրջ խնդիր չէ

Սեպտեմբեր 13,2024 15:07

«Նոր ուսուցիչների շուրջ 16%-ը տղամարդ ուսուցիչներ են, ինչը ուրախալի արդյունք է, որովհետեւ միջինում մեր վիճակագրությունն ավելի վատ պատկեր ուներ: Սա նշանակում է, որ դպրոց մուտք գործող ուսուցիչների մեջ ավելի մեծ է տղամարդ ուսուցիչների թիվը, քան սովորաբար:

Ինչ վերաբերվում է Լեռնային Ղարաբաղից մեզ մոտ գտնվող ուսուցիչներին, նրանցից ավելի քան 500-ը աշխատում է մեր համակարգում: Մենք գործուղման հավելյալ կարգ էինք սահմանել, որով նաեւ խրախուսման հավելյալ հնարավորություններ էին ստեղծվել արտամրցութային կարգով աշխատանքի անցնելու եւ հավելավճար ստանալու տեսանկյունից, որը 30% է մարզերում աշխատանքի անցնելու դեպքում, իսկ որոշ մարզերում՝ Գեղարքունիք, Սյունիք, Վայոց Ձորը եւ Տավուշ, ամսական նաեւ 50 հազար դրամ հավելավճար է գումարվում 30%-ին »,- ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հրավիրված ասուլիսում՝ պատասխանելով լրագրողի հարցին:

Ի թիվս այլնի, ասուլիսում դասագրքերի թեմային էլ անդրադարձ եղավ: Փորձեց հիմնավորել, որ դասագրքերի բացակայությունը մեծ խնդիր չէ կրթական գործընթացի համար:

«Մենք իրականացրել եք դասագրքերի երաշխավորման եւ տպագրության մրցույթները: Բոլոր այն ուղղություններով, որ ունենք երաշխավորված դասագրքեր, որոնք պետք է տպագրվեին, դասագրքերը տպագրվել են եւ եղել են դպրոցներում մինչեւ ուսումնական տարվա սկիզբը՝ ըստ դպրոցներից հավաքագրված պատվերների քանակի:

10 դասագրքի պարագայում մենք երաշխավորված դասագիրք չենք ունեցել, բայց ունենք հին դասագրքերը, որոնք նախորդ տարի օգտագործում էինք: Բոլոր դպրոցներին ժամանակին տեղեկացրել ենք, որ այդ դասագրքերը նորից բաժանեն երեխաներին եւ հավելյալ եւս մեկ տարի այս դասագրքերով պարապեն: Խոսքը վերաբերվում է հիմնականում օտար լեզուների եւ 10-րդ դասարանի քիմիայի ու կենսաբանության դասագրքերին: Այսինքն, այս մասով էլ որեւէ խնդիր չկա:

Մենք ունենք 3 դասագիրք, որոնք առկա չեն, որտեղ ուսուցումը պետք է կազմակերպել այլ եղանակով: Դրանցից երկուսը վերաբերում են նույն առարկային: Դա «Թվային գրագիտություն եւ համակարգչային գիտություն» առարկան է, որտեղ աշխատանքի մեծ մասը պետք է իրականացվի գործնական միջավայրում, մյուսը 10-րդ դասարանի պատմությունն է: Այստեղ չունենք երաշխավորված դասագիրք, դրա համար որոշել ենք միանգամից գնալ այն ձեւաչափով, որը ուզում ենք փորձարկել հատկապես ավագ դասարաններում»,-նշեց նա:

Պարզաբանեց, որ գնալու են անհատական դասացուցակի մեթոդին, որի պարագայում երեխան բացի պարտադիրից՝ պետք է իրեն ցանկալի դասացուցակը ձեւավորի: «Մենք խրախուսում ենք, որ դպրոցները ներդնեն նոր առարկաներ, օրինակ` ինքներս փորձարկում ենք արհեստական բանականության դասընթացը Ֆաստի հետ միասին, ագրոտեխնոլոգիա դասընթացը՝ Ագրարային համալսարանի հետ միասին…Սա նշանակում է, որ առարկաները, որոնք կարող են լինել ավագ դասարաններում կարող են լինել շատ ավելի բազմազան»,-ասաց նախարարը:

 

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ասֆալտին պառկեցված says:

    Կրթության փայտփորիկ – նիկոլի ձեռքի ծիտիկ,
    Ինչու? ես կտցահարում դպրոցի սյուները հին։

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30