Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սա այն վարքագծի դրսեւորումն է՝ եթե Թովմասյանի օգտին մի հատ նյութ կա, թաքցնենք. Հրայր Թովմասյան

Սեպտեմբեր 13,2024 14:20

«Պնդում եմ, որ որեւէ պայմանագրի մասին տեղյակ չեմ եղել: Խոսքը վերաբերում է 2011-2012 թվականի գործողություններին: Ես տեղյակ չեմ եղել սույն գործով առկա այս անձանց եւ Երեւանի քաղաքապետարանի միջեւ կնքված գույքի անհատույց օգտագործման վերաբերյալ պայմանագրի մասին: Գործի նյութերում չկան, իսկ գործի նյութերի հետագա հետազոտությունը ցույց է տալիս, որ դրանք ոչ միայն չկան, այլեւ չեն եղել: Այդ մարդիկ՝ սկսած այն պահից, որ եղել եմ նախարար, չեն ունեցել այդ գույքի նկատմամբ անհատույց օգտագործման իրավունք»,- այսօր Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում դատական նիստի ժամանակ իր պաշտպանական ճառում ընդգծեց ՍԴ նախկին նախագահ, այժմ ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը:

Նրա խոսքով, գործի նյութերում չկան ապացույցներ, թե որտեղից է  ինքը տեղյակ եղել այդ պայմանագրի մասին. «Սեղանիս հայտնվում է դատական այս գործը, դատավճիռ այս վկաների՝ գույքի անհատույց օգտագործման իրավունքի վեճի վերաբերյալ: Եթե նման մի բան կա, նման ակտ կա, նշանակում է, որ դատավորն է այդ վեճի լուծումը տվել: Ես ով եմ, որ որոշեմ: Ես վստահ եմ, որ դատախազությունը սրա, այս ակտի մասին իմացել է: Եթե չի իմացել, ապա սա նախաքննական մարմնի ոչ միայն դասական անփութությունն է, այլեւ այն վարքագծի դրսեւորումը՝ եթե Թովմասյանի օգտին մի հատ նյութ կա, թաքցնենք: Ես ապացուցում եմ, որ չեմ իմացել, չեղած բանի մասին ոնց կարող էի տեղյակ լինել: Նույնն է, թե փողոցում մեկին հարցնես՝ իմացար Վալոդի հարսանիքի մասին, բայց Վալոդը հլը չի ամուսնացել: Պրիմիտիվ վերլուծությունը բերում է նրան, որ միտումնավոր այս ամեն ինչը թաքցրել են, նախաքննական մարմինն ունեցել է իր տրամադրության տակ, բայց քանի որ գործը փուչ է, չկա որեւէ հիմք իմ եւ այս գույքի առնչության հետ կապված, հորինում են, թե Թովմասյանը սրա մասին տեղյակ է եղել»:

Հիշեցնենք, որ Հրայր Թովմասյանը մեղադրվում է արդարադատության նախարար եղած ժամանակ պաշտոնեական լիազորություններն անցնելու համար։ Ըստ քրեական գործի՝ Թովմասյանն իր հետ քավոր-սանիկական կապեր ունեցող անձի հետ խոչընդոտել է նոտարներին գնել Երևանի կենտրոնում՝ Բաղրամյան 1 հասցեում գտնվող շենքի տարածքը և ինքն է այն ձեռք բերել, իսկ Ալեք Մանուկյանի տարածքներն էլ նոտարներին պարտադրել են վարձակալել։ Ընդհանուր առմամբ, պետության պատճառվել է 22 միլիոն դրամի վնաս։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30