Հայաստանի մրցակցության պաշտպանության հանձնաժողովը այս տարվա սեպտեմբերի 3-ին որոշում էր կայացրել՝ ԿԳՄՍ նախարարության կողմից տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթ հարուցելու մասին: Հանձնաժողովի համակենտրոնացումների, պետական օժանդակության գնահատման եւ շուկաների վերլուծության համակենտրոնացումների եւ պետական օժանդակության գնահատման բաժնի կողմից ներկայացվել էր զեկուցագիր 2023թ հուլիս 4-ին հիմնադրված «Դոպինգ Սփեյս» ընկերությանը առերեւույթ պետական օժանդակության վերաբերյալ:
Վերջինս պետք է կազմակերպեր Սնուփ Դոգի հայաստանյան համերգը, որը չկայացավ Արցախի Հանրապետությունում տեղի ունեցած պատերազմով պայմանավորված, սակայն արտիստին փոխանցվեց ողջ հոնորարը։
Ի թիվս այլնի, Հայաստանի մրցակցության պաշտպանության հանձնաժողովը պարզել է, որ ծրագրի իրականացման համար ՀՀ կառավարության որոշմամբ հատկացվել են հանրային միջոցներ, որի համակարգող է նշանակված ԿԳՄՍ նախարարությունը, իսկ օժանդակության տրամադրման հարցում դրսեւորվել է ընտրողականություն, քանի որ ծրագրի իրականացումը վստահվել է մեկ տնտեսվարող սուբյեկտի՝ առանց մրցույթի:
Ըստ Հայաստանի մրցակցության պաշտպանության հանձնաժողովի, օժանդակության տրամադրմամբ տնտեսվարող սուբյեկտի համար ստեղծվել են ակնհայտ տնտեսական առավելություններ: Նշվում է նաեւ, որ օժանդակության արժեքային արտահայտությունը 2 318 596 800 ՀՀ դրամ է, ինչը գերազանցել է նվազագույն թույլատրել չափի շեմը՝10 000 000 ՀՀ դրամը:
Կարդացեք նաև
Արդյունքում՝ հանձնաժողովը վարույթ է հարուցել՝ ԿԳՄՍ նախարարության կողմից տնտեսական բնագավառում իրավախախտման վերաբերյալ, իսկ որոշումն ուժի մեջ է մտել ընդունման պահից՝ 2024թ. սեպտեմբերի 3-ից:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ