Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Պաշտպանական ճառի քողի տակ չարաշահում եք դատավարական ձեր իրավունքը. դատավորը՝ Հրայր Թովմասյանին

Սեպտեմբեր 13,2024 13:18

ՍԴ նախկին նախագահ, այժմ ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանն այսօր Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում դատական նիստի ժամանակ կրկին շարունակեց ներկայացնել իր պաշտպանական ճառը:

Թովմասյանը հիշեցրեց նախորդ երկու օրերին իր ճառի բովանդակությունը՝ ասելով, որ այն մի քանի մասից է բաղկացած, առաջին մասում անդրադարձել է այս քրեական գործի հարուցման բուն պատճառներին, հիմնավորել ՝ ինչով է պայմանավորված իր դեմ քրեական հետապնդումը:

Թովմասյանը նաեւ հիշեցրեց, որ Սահմանադրության հոդվածների մեկնաբանությամբ իր պաշտպանական ճառում վերլուծել ու հիմնավորել է իր իրավունքների սահմանափակման, անձեռնմխելիության խախտման հանգամանքները:

Դատարանը ընդհատեց՝ հիշեցնելով, որ չպետք է իրավունքի չարաշահում թույլ տա՝ կրկնելով նախորդ օրերի ասածները: Նիստը նախագահող դատավորը նկատեց, որ եթե նախկինում պաշտպանական կողմը դատաքննությունը ձգձգելու համար չէր ներկայանում նիստերին, հիմա այլ մարտավարություն է որդեգրել՝ պատշաճ մասնակցում են նիստերին, բայց ճառով հանդես գալու իրավունքի քողի տակ շարունակում են չարաշահել դատավարական իրենց իրավունքը:

«Անընդհատ կրկնում եք նույն հանգամանքները՝ դատարանի պարզաբանումներն ի գիտություն չընդունելով»,- նկատեց նիստը նախագահող դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը:

Թովմասյանը ցանկացավ արձագանքել դատավորի՝ բացակայությունների վերաբերյալ ասածներին, սակայն Տաթեւիկ Գրիգորյանը թույլ չտվեց նրան հայտարարությամբ հանդես գալ:

Պաշտպանական կողմն առարկեց նիստը նախագահողի գործողությունների դեմ՝ ասելով, թե կանխակալ վերաբերմունք ունի պաշտպանական կողմի հանդեպ՝ պնդելով, թե անընդհատ կրկնում եք, թե իրավունքի չարաշահում ենք թույլ տալիս, մինչդեռ պաշտպանական ճառը Թովմասյանի կողմից օրենքի համաձայն է: Պաշտպանը նկատեց, որ նիստը նախագահող դատավորն անտեղի ընդհատում է Հրայր Թովմասյանի պաշտպանական ճառը օրենքով ոչ նախատեսված հիմքերով:

Հիշեցնենք, որ Հրայր Թովմասյանը մեղադրվում է արդարադատության նախարար եղած ժամանակ պաշտոնեական լիազորություններն անցնելու համար։ Ըստ քրեական գործի՝ Թովմասյանն իր հետ քավոր-սանիկական կապեր ունեցող անձի հետ խոչընդոտել է նոտարներին գնել Երևանի կենտրոնում՝ Բաղրամյան 1 հասցեում գտնվող շենքի տարածքը և ինքն է այն ձեռք բերել, իսկ Ալեք Մանուկյանի տարածքներն էլ նոտարներին պարտադրել են վարձակալել։ Ընդհանուր առմամբ, պետության պատճառվել է 22 միլիոն դրամի վնաս։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30