Լրահոս
Օրվա լրահոսը

Վթարային ջրանջատում Երևանի Արաբկիր վարչական շրջանում

Սեպտեմբեր 13,2024 12:12

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Արզնի 2-Երևան» մայրուղային ջրատարի վրա վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 13-ին ժամը 09:30-18.00 կդադարեցվի Երևանի Արաբկիր վարչական շրջանի` Ղափանցյան, Գրիբոյեդովի, Արղության, Բակունցի, Հակոբյան, Թավրիզյան, Այգեկցու, Գ.Արծրունի, Ռիգայի, Վ. Փափազյան, Սևքարեցի Սաքոյի, Հ. Սահյան, Վաղարշյան, Հր. Քոչարի, Մանուշյան, Արաբկիրի 17, 19, 21, 23, 25, 27, 29 փողոցների, Ադոնցի 10, 12, 14, 16, 17, 18, 19, 20, 21, 23, 25, 27 շենքերի՝ իրենց կոտորակներով, Հ. Էմինի 125-ից-184 մասնավոր տնատիրությունների՝ իրենց կոտորակներով, Ա. Խաչատրյան փողոցի նրբանցքների և 17, 18, 18/6, 19, 20, 21, 21/1, 22, 22/1, 22ա, 23, 24, 24/1, 26/1, 26/2, 26/3, 28, 29, 29/1, 30, 31, 31/1, 32, 33, 33/1, 33/2 շենքերի, Վ. Այգեկցու 98-ից-105 մասնավոր տնատիրությունների, Գյուլբենկյան 25, 27, 29, 31, 33 շենքերի, Կասյան 10, 12, Սունդուկյան 21, 23, 25, 27, 29 շենքերի, Մալխասյանց փողոցի և նրբանցքի, Վրացական 1, 3, 4, 5, 6, 7, 8, 9 շենքերի և 4-րդ նրբանցքի, Մամիկոնյանց 47, 49 շենքերի՝ իրենց կոտորակներով, Նաիրի Զարյան 1-ից-24 շենքերի և մասնավոր տնատիրությունների, Կոմիտասի պող. 23, 25, 27, 29, 31, 32, 33, 34, 35, 36, 37/1, 38, 38/1, 38/2, 40, 42, 44 շենքերի՝ իրենց կոտորակներով, Արաբկիրի թիվ 26 մանկապարտեզի, «Քանաքեռ ՀԷԿ» ջրամբարի հարակից նորակառույց թաղամասի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

«Վեոլիա ջուր» ՓԲԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել