Լրահոս
Օրվա լրահոսը

Ozon-ում շահավետ գնումների թոփ 5 լայֆ հաք

Սեպտեմբեր 13,2024 11:12

Մարքեթփլեյսները լիովին փոխել են ժամանակակից մարդու կյանքը՝ հեշտ և հարմարավետ դարձնելով գնումները: Այստեղ հեշտ է համեմատել գներն ու վաճառողներին, միշտ կարող եք ուսումնասիրել ակնարկները նախքան գնելը, և երբ կողմնորոշվեք ապրանքի հարցում, կարող եք ընտրել առաքման ամենահարմար ժամանակն ու եղանակը: Ozon-ի հետ միասին կազմել ենք թոփ 5 լայֆ հաքերը, որոնք կօգնեն Հայաստանի բնակիչներին դառնալ առցանց գնումների իրական գուրու։

Ozon-ն առցանց գնումների հարթակ է, որն առաջարկում է ապրանքների լայն տեսականի՝ արագ և անվճար առաքմամբ: Ներկայումս մարքեթփլեյսն առաջարկում է ավելի քան 370 միլիոն ապրանքներ շուրջ 20 կատեգորիաներում: Գնորդը կարող է պատվիրել այն ամենը, ինչ իրեն անհրաժեշտ է տեղական արտադրողից կամ ընտրել ԱՊՀ այլ երկրների վաճառողների առաջարկած բազմաթիվ տարբերակներից մեկը։ Եվ որպեսզի բոլոր գնումները շահավետ լինեն, հարկավոր է հիշել մարքեթփլեյսում ապրանքներ փնտրելու կարևոր առանձնահատկությունների մասին:

1.Չմոռանաք ուսումնասիրել նմանատիպ ապրանքները

Միշտ այցելեք «Նման ապրանքներ» բաժին, որն առկա է յուրաքանչյուր քարտում: Այստեղ դուք կարող եք գտնել նույն կամ ֆունկցիոնալորեն նման ապրանքներ, բայց ավելի լավ գներով: Ուշադրություն դարձրեք վարկանիշներին և ակնարկներին.հաճախ «Նման ապրանքների» տարբերակներն ավելի պահանջված են լինում: Բացի այդ, այլ վաճառողներ կարող են ունենալ ձեր նախընտրած ապրանքի այլընտրանքային գույները կամ հատկանիշները:

2.Սիրո՞ւմ եք սակարկել: Առաջարկե՛ք գինն անձամբ։

Ozon-ում ապրանքի քարտը սովորաբար ունի «Ես ուզում եմ զեղչ» կոճակը: Այնտեղ կարող եք մուտքագրել ցանկալի գինը՝ վաճառողին հիմնավորելով խնդրանքի պատճառը, օրինակ՝ ինչ-որ տեղ նույն ապրանքն ավելի էժան է վաճառվում։ Վաճառողը 48 ժամ ունի՝ դիտարկելու գնորդի առաջարկը և որոշում կայացնելու՝ հաստատել, մերժել կամ առաջարկել իր տարբերակը: Շատ վաճառողներ բավարարում են պահանջներն ու իջեցնում գինը՝ էլ ավելի շահավետ դարձնելով գնումը։ Տվյալ զեղչը վերաբերում է կոնկրետ ապրանքի մեկ միավորին և կարող է օգնել ձեզ խնայել մինչև 35%: 

3.Հետևե՛ք զեղչերին և ակցիաներին

Ozon-ը մշտապես անցկացնում է բազմաթիվ ակցիաներ և ծախծխումներ: Հաճախ վաճառողները դրանք օգտագործում են որպես իրենց արտադրանքն առաջխաղացնելու միջոց և գները զգալիորեն նվազեցնում են: Գնորդների համար սա մեծ հնարավորություն է գնելու ցանկալի ապրանքը շահավետ գնով: Շահավետ առաջարկներին հետևելը հեշտ է. պարզապես տեղադրեք Ozon հավելվածը և միացրեք ծանուցումները:

Բացի զեղչերից, որոշ վաճառողներ համագործակցությամբ առաջարկում են հավաքածուներ, որոնք սովորաբար ավելի էժան են, քան նույն ապրանքներն առանձին: Օրինակ՝ սմարթֆոնի նոր մոդելը կարող է վաճառվել տարբեր անհրաժեշտ պարագաների հետ միասին։

4.Դիտարկեք մեծածախ գնումները

Ozon-ում բազմաթիվ մեծածախ վաճառողներ, որոնք առաջարկում են մանրածախ գներից ցածր գներ: Դուք կարող եք ձեռք բերել թաց անձեռոցիկների մեծ փաթեթ մի քանի փոքրերի փոխարեն, հինգ լիտր լվացքի գել փոքր շշի փոխարեն.այս ամենը նկատելիորեն ավելի էժան կլինի, և ժամանակ կխնայեք կրկնակի գնումների վրա, քանի որ նման իրերը մշտապես անհրաժեշտ են առօրյա կյանքում։

5.Որոշեք, թե որքան կարևոր են ձեզ համար փաթեթավորումն ու արտաքին տեսքը

Այս լայֆ հաքը հարմար է նրանց համար, ովքեր ֆունկցիոնալությունն ավելի են կարևորում, քան փաթեթավորումը: Երբեմն պատահում է, որ փաթեթավորումը ճմռթված է կամ պատռված, կամ ապրանքն աննշան վնասված է, որը չի ազդում դրա հատկանիշների վրա: Այս դեպքում վաճառողը զգալիորեն նվազեցնում է գինը, և ապրանքն ուղարկվում է «Զեղչված ապրանքներ» բաժին: Երբեմն նպատակահարմար է նայել այս բաժնի ապրանքները և լուրջ գումար խնայել:

Այսօր Հայաստանի բնակիչները կարող են պատվերներն անվճար ստանալ ցանկացած մարզում՝ ընտրելով Ozon-ի առաքման կետերից մեկը։ Այսպես են վարվում կայքի 10 գնորդներից 8-ը՝ օգտվելով իրերը ստուգելու, հագուստն ու կոշիկները փորձելու և անվճար վերադարձնելու հնարավորություններից: Բացի այդ, կարող եք ընտրել Ozon սուրհանդակային առաքման տարբերակը կամ Հայփոստի մասնաճյուղերից յուրաքանչյուրը:

Հուսով ենք, որ մեր պատրաստած լայֆ հաքերը թույլ կտան ոչ միայն գումար խնայել, այլև գտնել որակյալ իրեր բոլոր առիթների համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30