Բուդապեշտում (Հունգարիա) մեկնարկած շախմատի 45-րդ համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի կանանց ազգային հավաքականը «չոր» հաշվով երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ: Այս անգամ «զոհը» Մեքսիկան էր:
Երկրորդ տուրում պայքարի մեջ մտավ մեր հավաքականի հենասյունը՝ գրոսմայստեր Էլինա Դանիելյանը (լուսանկարում), որը հանդես գալով երրորդ խաղատախտակի առջեւ, Լիլիթ Մկրտչյանի, Մարիամ Մկրտչյանի եւ Աննա Սարգսյանի հետ միասին ապահովեց համոզիչ հաղթանակը:
181 երկրների պայքարում ընդամենը վեց ազգային հավաքական է, որի անդամները միայն հաղթանակներ են տոնել ու 100 տոկոսանոց արդյունք ունեն եւ թիմային եւ անհատական հաշվարկներում: Նրանց շարքում է Հայաստանի կանանց ազգային հավաքականը, որը լրացուցիչ գործակիցներով մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 4-րդ տեղը:
Այսօր, 3-րդ տուրում մեր աղջիկների մրցակիցը Հունգարիայի 2-րդ թիմն է:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ