«Ազատություն». Երևանը գնահատում է Իրանի աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը, X-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը՝ տեղեկացնելով, որ հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտաքին գործերի նորանշանակ փոխնախարար Մաջիդ Թախտ Ռավանչիի հետ։
Հեռախոսազրույցի մասին նաև Իրանի փոխարտգործնախարարն է X-ում գրառում կատարել՝ վերահաստատելով Թեհրանի «մեծ ցանկությունը»՝ ամրապնդել հարաբերությունները բոլոր հարևանների հետ։
«Ես նաև արտահայտել եմ մեր սկզբունքային դիրքորոշումը միջազգային սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ», – գրել է Ռավանչին՝ ընդգծելով, որ ընդունել է Երևան այցելելու Կոստանյանի հրավերը։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: