Հարցականով այս վերնագիրը սեպտեմբերի 12-ին զետեղել է գերմանալեզու «Բուդապեստեր ցայթունգը»՝ անդրադառնալով Հունգարիայի արտգործնախարարի Երեւանում հնչեցրած առաջարկներին: Առարկայական, խիստ փաստական շարադրանքն այդ չի հուշում, թե ինչո՞ւ է դրա հեղինակ Բեթինա Նեմեսը հարցականով արտահայտում իր վերաբերմունքը: Ի՞նչն է կասկած հարուցում. Հունգարիայի նախկին եւ ներկա վա՞րքը: Ինչո՞ւ իր կասկածը չի հիմնավորում, ի՞նչն է խանգարում:
Պետեր Սիյարտոյի նույն հայտարարության մասին գրում է նաեւ «Հունգարիան այսօր» գերմանալեզու լրատվականը:
«Հունգարիան որպես միջնորդ կարող է նպաստել Հարավային Կովկասում խաղաղությանը, քանի որ ի վիճակի է փոխադարձ հարգանքի հիման վրա բանակցելու թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի հետ», -ասել է Հունգարիայի արտաքին գործերի եւ առեւտրի նախարար Սիյարտոն՝ երեքշաբթի օրը՝ սեպտեմբերի 10-ին «Երեւանյան երկխոսություն» համաժողովի քննարկումներից մեկի ժամանակ, ի պատասխան վարողի հարցի:
Սիյարտոն նշել է, թե խաղաղության համաձայնագրի ստորագրման վայրը կարող է լինել նաեւ Բուդապեշտը:
Կարդացեք նաև
Իսկ ի՞նչ են մտածում Հունգարիայում բնակվող մեր հայրենակիցները: Մեծաթիվ այդ համայնքը, որի անդամները նաեւ քաղաքական բարձր պաշտոններ են զբաղեցնում, հայ կաթոլիկ եկեղեցին մի՞թե Հունգարիայի միջնորդ լինելու ցանկության մասին բարձրաձայնումը լսելուց հետո պայման չեն դնում. Եթե միջնորդ լինելու հանձնառությամբ ուզում ես քավել Գուրգեն Մարգարյանին կացնահարած, Բուդապեշտի բանտից Սաֆարովին Ալիեւին արտահանձնելու մեղքդ, հիշիր, որ հայ ռազմագերիներ կան Բաքվի բանտերում, որոնց լուսանկարը սեպտեմբերի 11-ին X-ի հարթակում տարածում է նաեւ Բեռլինում Ադրբեջանի դեսպան Աղաեւը՝ կից գրությամբ՝ Ադրբեջանում այժմ բանտված են 23 հայեր, որ քրեական հանցագործներ են:
Անահիտ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթում