Հունգարիայում ընթացող շախմատի 45-րդ համաշխարհային օլիմպիադայի երկրորդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը նախորդ օրվա կազմով 3:1 հաշվով առավելության հասավ Անդորրայի նկատմամբ:
Հաղթանակ տարան Հայկ Մարտիրոսյանը եւ Կարեն Գրիգորյանը, իսկ Շանթ Սարգսյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը ոչ-ոքի արեցին:
Երրորդ տուրից առաջ, որում մեր ընտրանին խաղալու է Բրազիլիայի հետ, Հայաստանը մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 13-րդ հորիզոնականը: Թիմային հաշվարկով Հայաստանն ունի 4,0, իսկ անհատական հաշվարկով՝ 7,0 միավոր:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ