ArmLur.am-ը կապ հաստատեց ԿԳՄՍ նախարարության հետ՝ պարզելու՝ թույլատրվո՞ւմ է արդյոք Մատենադարանի տարածքում կիսամերկ նկարահանումներ իրականացնել, ինչին ի պատասխան ասացին, որ այդ հարցին Մատենադարանը պետք է պատասխանի։
Կապ են հաստատել նաև Մատենադարանի մամուլի խոսնակ Էմմա Հոռոփյանի հետ, որը պատասխանեց, թե բնականաբար Մատենադարանը նման ֆորմատ և, առհասարակ, իր տարածքում ֆոտոնկարահանումներ թույլ չի տալիս։
«Թեպետ պետք է նշեմ, որ հարսանեկան զույգերին Մատենադարանի հարակից տարածքում լուսանկարվելը չենք մերժում՝ համարելով, որ ամուր ու գեղեցիկ ընտանիքի առաջին հանգրվանը լինելը խորհրդանշական է։ Պետք է նաև նշեմ, որ մենք կարողացել ենք գտնել լուսանկարչին, որը փաստել է, որ նկարահանումն արվել է 3 տարի առաջ, պարզապես նոր է հրապարակել: Մատենադարանի ներկայիս ղեկավարությունը ավելի է խստացրել թե՛ տարածքի տեսահսկումը, թե՛ ներքին վերահսկողությունը»,- ասաց Մատենադարանի մամուլի խոսնակը։
Աննա ՍՐԱՊԻՈՆՅԱՆ
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում