Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Տեսանելի է, որ Հայաստանը պատրաստ է համաձայնել պայմանների, որոնց նպատակն այնքան էլ հստակ չէ». Օլեսյա Վարդանյան

Սեպտեմբեր 12,2024 23:30

Հարցազրույց Անվտանգության հարցերով վերլուծաբան Օլեսյա Վարդանյանի հետ

«Ամերիկայի ձայն»․ Ինչպես գիտենք, Հայաստանն ասում է, թե պատրաստ է խաղաղության համաձայնագիր ստորագրել, մինչդեռ Ադրբեջանի պնդմամբ՝ առայժմ համաձայնագրի միայն ութսուն տոկոսն է համաձայնեցվել: Ինչու՞ են կարծիքներն այսքան տարբեր»:

Օլեսյա Վարդանյան․ «Այսպես կոչված, խաղաղության համաձայնագրի շուրջ աշխատանքներ են տարվում արդեն ավելի քան երեք տարի, թեև այն ավելի շատ հռչակագիր է հիշեցնում, քան համապարփակ խաղաղության համաձայնագիր: Նախորդ շաբաթներին նկատելի էր, որ փորձում են ինչ-որ տարբերակ մշակել, ըստ որի կարող են առաջ շարժվել: Նույնիսկ՝ երկրների ղեկավարներից ենք լսում, թե վերջիններս ինչ պատկերացում ունեն առաջընթացի մասին: Ադրբեջանի նախագահն առաջարկեց կարևորագույն հարցերի քննարկումները թողնել ապագային: Մինչդեռ, Հայաստանի վարչապետն ասում է՝ անհրաժեշտ է ստորագրել այն, ինչի շուրջ համաձայնության ենք եկել, ապա կարող ենք առաջ շարժվել մյուս հարցերի ուղղությամբ: Հայաստանի դիրքորոշումն այս հարցում հասկանալի է, քանի որ երբ այդքան ժամանակ ես ծախսում թեմայի շուրջ և առկա են անվտանգության հարցեր, ցանկալի է տեսնել աշխատանքի արդյունքն ու հաստատել համաձայնեցվածը»:

«Ամերիկայի ձայն»․ «Երկու երկրների միջև ի՞նչ հարցեր ու խնդիրներ են քննարկվում խաղաղության համաձայնագրի ներքո»:

Օլեսյա Վարդանյան․ «Հետաքրքիր է, թե ինչպես են երկու կողմերը տարբեր թեմաներ առաջ քաշում: Կարող եք հիշել, որ 2022 թվականի պատերազմից հետո քննարկման առարկա երեք հիմնական հարց կար: Մեկը՝ Լեռնային Ղարաբաղի ճակատագիրն էր։ Ցավոք, այդ հարցը դուրս եկավ այն բանից հետո, երբ Ադրբեջանը անցած տարվա սեպտեմբերին ռազմական գործողություն իրականացրեց: Երկրորդ թեման սահմանին վերաբերող հարցերն են, սահմանագծման, Հայաստանի տարածքում Ադրբեջանի զինծառայողների ներկայության, սահմանագծի անվտանգության հարցը, քանի որ երկու երկրների սահմանապահները միմյանց շատ մոտ են տեղակայված, ինչը կարող է հետագա ընդհարումների պատճառ դառնալ: Եվ երրորդ թեման առնչվում է ճանապարհներին, ինչպես օրինակ միջանցքին և սահմանների բացմանը, որոնք հակամարտության հետևանքով արդեն երեք տասնամյակ է ինչ փակ են:

Ելնելով հնչեցված հայտարարություններից, և իմ պարագայում՝ նաև պետական մարմինների և դիվանագետների հետ շփումից՝ այս պահին կարելի է ենթադրել, որ հիմնական հարցն այլևս այս երեք թեմաներին չի վերաբերում: Հարցն այժմ Հայաստանի սահմանադրույթունը փոփոխելու Ադրբեջանի պահանջն է: Բաքուն հավատացած է, որ եթե Լեռնային Ղարաբաղի [մասին հիշատակումը] դուրս բերվի Հայաստանի սահմանադրությունից, ապա անկախ այն բանից, թե ով է ղեկավարում երկիրը, Հայաստանը տարածքային նկրտումներ չի ունենա Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ:

 

Իր հերթին՝ Հայաստանը շարունակում է բաց մնալ երկխոսության համար։ Մյուս կողմից, սկսում են մտածել, թե դա գործընթացը երկարաձգելու միջոց է և սկսում են կարծել, որ Ադրբեջանն այլ բան առաջ կքաշի, եթե համաձայնվեն սրան»:

«Ամերիկայի ձայն»․ «Ձեր կարծիքով Ադրբեջանն իրականում կարևո՞ր համարում է այս՝ [Հայաստանի սահմանադրությունում փոփոխություն կատարելու] հարցը, թե՞ սա պարզապես գործընթացը ձգձգելու միջոց է»:

Օլեսյա Վարդանյան․ «Հայաստանում օրենքների թեման Ադրբեջանի համար կարծես կարևորություն է ձեռք բերել գարնանից ի վեր, քանի որ նախկինում այս թեմայի շուրջ չեն կենտրոնացել բանակցությունների ժամանակ՝ ո՛չ երկրի նախագահի, ո՛չ էլ արտգործնախարարի մակարդակով: Սա մի հարց է, որը Բաքվի համար կարևոր է դարձել վերջերս, ինչն էլ ստիպում է մտածել, որ Ադրբեջանն այս հարցը օգտագործում է խաղաղության պայմանագրի ստորագրումը ձգձգելու համար:

Տեսանելի է, որ Հայաստանը պատրաստ է համաձայնել պայմանների, որոնց նպատակն այնքան էլ հստակ չէ: Վարչապետը սկսել է Հայաստանի սահմանադրության վերանայման գործընթացը, և իր տարբերակը կներկայացնի 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո: Ինչին կհաջորդեն քաղաքացիների հետ քննարկումները:

Այնուամենայնիվ, Ադրբեջանի պահանջներին պատասխանելու այլ տարբերակներ էլ կան։ Օրինակ, կարելի է ինչ-որ հռչակագիր ներկայացնել, կամ, օրինակ, Հայաստանում սահմանադրական դատարանը քննարկելու է սահմանազատման վերաբերյալ համաձայնագիրը: Գուցե, այն կարող է բավարարել Բաքվի պահանջներն ու փարատել անհանգստությունը: Կարող եմ ասել, որ սա բաց հարց է, և պարզ չէ, թե ինչ կարող է Հայաստանն անել կարճ ժամանակում՝ սահմանադրության վերաբերյալ Ադրբեջանի պահանջները բավարարելու համար»:

«Ամերիկայի ձայն»․ «Ինչո՞ւ է Ադրբեջանին անհրաժեշտ ձգձգել խաղաղության գործընթացը: Արդյո՞ք խաղաղության և սահմանների բաց լինելու դեպում երկու երկրների տնտեսությունները չեն շահի»:

Օլեսյա Վարդանյան․ «Հատկապես անցած տարի, երբ Ադրբեջանը ուժով գրավեց Լեռնային Ղարաբաղի մնացյալ հատվածը, շատերն ասացին, թե Ադրբեջանը կորցնում է Հայաստանի հետ խաղաղության հասնելու հնարավորությունը: Սակայն տեսանք, որ գործընթացը վերսկսվեց, սակայն ոչ այնպես ինչպես նախկինում էր: Ոչ թե ԱՄՆ Եվրամիության մասնակցությամբ, այլ երկու երկրների միջև բանակցությունների տեսքով: Եվ թվում է, թե Ադրբեջանի հիմնական նպատակն է տեսնել, թե ինչ կարող է վերցնել այս պահին՝ առանց սպասելու:

Հարց է ծագում տարածաշրջանում ապագայի վերաբերյալ: Արդյո՞ք Ադրբեջանի և Հայաստանի միջև ընդհարումները շարունակական կլինեն, և Ադրբեջանը ուժ կգործադրի իր ուզածին հասնելու համար: Այս անկայունությունը չի նպաստում ներդրումներին կամ ժողովրդավարության [ամրապնդմանը]:

Ինչպես նշեցինք, վերջին ժամանակներս արևմտյան երկրները չեն մասնակցում խաղաղության շուրջ բանակցություններին: Արդյո՞ք սա ձեռնտու է Հայաստանին և ինչու՞ է Ադրբեջանը դեմ նրանց մասնակցությանը:

Ադրբեջանը բաց է [հայ-ադրբեջանական բանակցություններին] Ռուսաստանի հնարավոր մասնակցության համար, սակայն այն նախընտրում է բանակցություններ վարել Հայաստանի հետ՝ առանց արևմտյան երկրների ներկայության: Ադրբեջանին հարմար է, որ վերջիններս կազմակերպեն քննարկումները, սակայն ներկա չլինեն սեղանի մոտ:

Ակնհայտ է, որ Ադրբեջանի համար ցանկալի է [ուղղակի] Հայաստանի հետ վարել բանակցությունները, քանի, որ այն՝ [Երևանը] այս պահին խոցելի վիճակում է: Հայաստանն այս պարագայում Ադրբեջանի հետ վիճելու և բանակցելու լայն հնարավորություններ չունի: Եթե արևմտյան ներկայացուցիչներ լինեն սեղանի շուրջ, նրանք կարող են իրենց տեսակետներն ունենալ, ինչի արդյունքում [Ադրբեջանը] չի կարող մեծ ճնշում գործադրել Հայաստանի վրա՝ իր ուզածը ստանալու համար»:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30