Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանի հետ վիզաների ազատականացմանն այս պահին բացահայտ դեմ արտահայտվողներ չկան». Ռիկարդ Յոզվյակ

Սեպտեմբեր 12,2024 23:50

Վիզաների ազատականացումը շատ իրատեսական է 3-4 տարում, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց ռադիոկայանի Եվրոպայի բաժնի խմբագիր Ռիկարդ Յոզվյակը։

«Ազատություն». – Եվրամիությունը և Հայաստանը մեկնարկում են վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը։ Ի՞նչ է դա ենթադրում, ի՞նչ գործընթացներ է ներառում։

Ռիկարդ Յոզվյակ. – Դա նշանակում է, որ Եվրոպական հանձնաժողովը սկսում է աշխատել վիզաների ազատականացման գործողությունների պլանի վրա։ Այն, ըստ էության, Հայաստանի պարտավորությունների կատարման ընթացքն է, օրինակ, օրենքներ, փաստաթղթեր կապված՝ մարդկանց վերադարձն ապահովելու հետ։ Դա նաև ներառում է հանձնառություններ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում։ Սա մի ամբողջական փաթեթ է՝ հատկապես արդարադատության համակարգում, որ Հայաստանը պետք է կատարի՝ վիզաների ազատականացմանը հասնելու համար։ Դուք կարող եք ասել, որ այս երկխոսության մեկնարկը սկիզբն է այն գործընթացի, որը տարիներ անց կհանգեցնի վիզաների ազատականացմանը։

«Ազատություն». – Բարեփոխումները միայն տեխնիկակա՞ն բնույթի են, օրինակ՝ անձնագրեր, սահմանային հսկողություն։ Թե՞ ժողովրդավարության մակարդակը ևս հաշվի կառնվի։

Ռիկարդ Յոզվյակ. – Մեծ մասը տեխնիկական են, բայց, իհարկե, կան նաև քաղաքական հարցեր։ Օրինակ, Դուք նշեցիք ժողովրդավարությունը։ Եվ, անշուշտ, վերջնական ամբողջական որոշումը քաղաքական է։ Եվրոպական հանձնաժողովը վերլուծելու է, թե ինչ եք դուք արել, բայց ի վերջո Եվրամիության անդամ երկրներն են որոշում կայացնելու։ Եվ սովորաբար դա հենց քաղաքական հարց է դառնում. նրանք դիտարկում են, օրինակ, հայերի կատարած հանցագործությունները կամ վերադրաձվե՞լ են արդյոք որոնվող քաղաքացիները։ Մի խոսքով, վերջիվերջո Բրյուսելում ամեն ինչ էլ քաղաքական հարց է դառնում, այդ թվում՝ այս գործընթացը։

«Ազատություն». – Ինչպես Դուք նշեցիք, բարեփոխումներից հետո Եվրամիության անդամ երկրները պետք է հաստատեն այս որոշումը։ Կուլսիներում կա՞ն խոսակցություններ, որ որոշ երկրներ դեմ են Հայաստանի հետ վիզաների ազատականացմանը։

Ռիկարդ Յոզվյակ. – Այս պահին բացահայտ դեմ արտահայտվողներ չկան, բայց սա պետք է դիտարկեք մեծ ենթատեքստի մեջ։ Եվրամիությունը որպես բլոկ հականերգաղթային քաղաքականություն է ընտրել։ Անդամ երկրների մեծ մասը չեն ուզում, որ այլ մարդիկ գան Եվրամիություն։ Իհարկե, վիզաների ազատականացումը միանգամայն այլ բան է, այն նշանակում է առանց վիզայի այցելել Եվրամիություն առավելագույնը 90 օրով։ Մի առավելություն, որից արդեն օգտվում են մոլդովացիները, ուկրաինացիները և վրացիները։ Բայց Եվրամիության հատկապես պոպուլիստ քաղաքական գործիչները միտումնավոր միավորում են ապօրինի ներգաղթ և վիզաների ազատականացում հասկացությունները՝ ասելով, որ գուցե հայերը չարաշահեն այս արտոնությունը, ինչպես դա արեցին վրացիները: Նրանք չեն ուզում դրա կրկնությունը տեսնել։ Կամ ասում են՝ մենք Վրաստանի համար վիզաներն ազատականացրեցինք, փոխարենը վրացական հանցախմբերն ակտիվացան, օրինակ, Շվեդիայում, Գերմանիայում։ Ես լսել եմ մտահոգություններ Ավստրայից, Չեխիայից, Շվեդիայից, որ Հայաստանի դեպքում ևս նման պոտենցիալ վտանգներ կան։ Բացի այդ, Հայաստանի դեպքում ավելի կոնկրետ մտավախություն կա, որ շատ ռուսներ, որոնք պնդում են, թե Հայաստանի քաղաքացի են, այդ ճանապարհով կհասնեն Եվրամիություն։ Այնպես որ, սա քաղաքական շերտեր ունի, և չեմ կարծում, որ անդամ պետությունները միանգամից կհաստատեն Հայաստանի վերաբերյալ որոշումը։

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30