ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղարի տեղակալ Դմիտրի Մարիյասինին։
Նախարարը ողջունել է և ընդգծել ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի հետ արդյունավետ համագործակցության փաստը։
Հանդիպման ժամանակ քննարկվել են տրանսպորտի, էներգետիկ և ընդերքի ոլորտներին վերաբերող մի շարք հարցեր։
Նախարար Սանոսյանը կարևորել է ՄԱԿ ԵՏՀ գրասենյակի հետ էներգետիկայի բնագավառում համագործակցության շրջանակներում Հայաստանի կայուն զարգացման ապահովմանն ուղղված հետագա համագործակցային ծրագրերի իրականացումը:
Կարդացեք նաև
ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովը էական աջակցություն է ցուցաբերում Հայաստանին նաև տրանսպորտի ոլորտում։ ՄԱԿ ԵՏՀ ներքին տրանսպորտի բաժնի կողմից իրականացվում է ՀՀ ավտոմոբիլային տրանսպորտի ոլորտի թվայնացման վերաբերյալ հետազոտություն։
Նախարարը կարևորել է այս գործընթացը և ՄԱԿ ԵՏՀ-ի կողմից տրամադրվող աջակցությունը։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն