Երկու տարի առաջ այս օրը կեսգիշերին թշնամին հարձակվեց Ջերմուկի վրա՝ օկուպացնելով 139 կմ/ք տարածք։ Ողջ քաղաքը ժամերի ընթացքում դատարկվեց թշնամու հրետակոծության հետևանքով, քանի որ ջերմուկցին երբեք սահմանապահ կամ սահմանակից չէր եղել, որովհետև Արցախը մեր հենարանն ու վահանն էր։
Իսկ այսօր թշնամին մի քանի քայլի վրա հարմար տեղավորվել է հենց մեր հողերում՝ հսկողության տակ պահելով կարևոր նշանակության մի շարք օբյեկտներ։ Այս երկու տարիների ընթացքում Ջերմուկից տասնյակ ընտանիքներ են արտագաղթել տարբեր պատճառներով։ Մարդիկ զրկվել են ամենօրյա հաց վաստակելու հնարավորությունից, քանի որ այս ընթացքում ոչ մի ռազմավարություն տեղական ու պետական մակարդակով այդպես էլ չմշակվեց։
Համայնքի իշխանության անելիքը այս ընթացքում եղավ ժայռին ֆանարիկ դնելն ու Ջերմուկի սիմվոլ հանդիսացող եղնիկի տեսակն ու սեռը փոխելը, իսկ պետական իշխանությանը՝ զուգարանի վճար որոշելը։
Բայց Ջերմուկը դեռ շնչում է իր հողին ամուր կառչած մարդկանցով։ Ու վստահ եմ, որ մի օր կունենանք բոլորիս երազած Ջերմուկը՝ խաղաղ, զարգացած ու ԱԶԱՏագրված։
Կարդացեք նաև
«Ապրելու երկիր» Կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Սյուզաննա Ավետիսյան