Լրահոս
Օրվա լրահոսը

«Զոհ է գեղեցկատես ու հմայիչ դատավորը, որին շատ ավելի հաճելի է նայել, քան լսել: Զոհ է մեղադրվողը: Զոհ են փաստաբանները…». Սամվել Ֆարմանյան

Սեպտեմբեր 12,2024 20:02

ԱԺ նախկին պատգամավոր, պատմական գիտությունների թեկնածո Սամվել Ֆարմանյանը գրում է.

«Կյանքումս առաջին անգամ դատարանում էի՝ Հրայր Թովմասյանի դատական նիստերին: Գործը քաղաքական հետապնդման ցցուն օրինակ է, որի մասին խոսում են բոլորը՝ ինքը Թովմասյանը, փաստաբանները, լրագրողները: Խոսել են Նիկոլն ու ԱԱԾ նախկին տնօրենները:

Իմ դիտարկումը՝ դատարանի դահլիճում բոլորը զոհեր են:

Զոհ են դատախազները, որոնց միակ հույսն այն է, որ հնարավոր որևէ իշխանություն ապագայում էլ ունենալու է հլու-հնազանդ մեղադրողների կարիք ու աչք է փակելու այս ու նման տասնյակ ապօրինությունների վրա: Ինչպես եղել է մշտապես:

Զոհ է գեղեցկատես ու հմայիչ դատավորը, որին շատ ավելի հաճելի է նայել, քան լսել: Մանավանդ, որ դատարանի դահլիճում շատ ցածր է խոսում: Նա սեփական փորձից գիտի, որ իշխանությունները քաղաքական ընդդիմախոսներին պատժում/չեզոքացնում են նաև դատարանների միջոցով, իսկ մասնագիտական առաջխաղացման համար վճարվող գինը կարող է լինել նաև պահի իշխանությանը հաճո ապօրինի դատավճիռների տեսքով: Ինքը ոչ առաջինն եւ ու ոչ էլ վերջինը:

Զոհ է մեղադրվողը: Ակնհայտ է՝ ինչու:

Զոհ են փաստաբանները, որոնք իրենց մասնագիտական իմացությունը տարիներով գործի են դրել՝ դատախազներին ու դատավորին ապացուցելու ինչ-որ բաներ, որոնց կարիքը նրանք ի վերուստ չունեն:

Զոհ են դատական նիստերը լուսաբանող լրագրողներն ու լրատվամիջոցները: Նրանք կարծում են, թե հանրային կարծիքը կամ մասնագիտական հանրության տեսակետը կարող է ազդել մեղադրողի կամ դատավորի վարքագծի վրա:

Զոհ են նիստին ներկա քաղաքացիները, քանի որ բոլորը գիտեն ինչի համար է կարվել այս գործը, վերջում ինչ է լինելու, բայց անկախ այդ ամենից ներկա են մի ներկայացման, որտեղ ամենատաղանդավոր դերասանները չէ, որ խաղում են: Էլ չասած այն մասին, որ դահլիճում արտասովոր շոգ է: Շոգ բոլոր առումներով»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30