Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արձանագրվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության 1946 դեպք, որից 1168-ը` իրացման

Սեպտեմբեր 12,2024 19:40

Կառավարության սեպտեմբերի 12-ի նիստում քննարկվել են հանցավորության կանխարգելման, հանցագործությունների բացահայտումների հետ կապված հարցեր, որոնց շրջանակում ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը ներկայացրել է 2024 թ․ ութ ամիսների ընթացքում ՀՀ տարածքում արձանագրված հանցագործությունների վիճակագրությունը:

2024 թ. ութ ամիսների ընթացքում հանրապետությունում գրանցված հանցագործությունների թիվը նախորդ տարվա համեմատ նվազել է 1070-ով կամ 4,2%-ով (2023 թ. 8 ամիս` 25637, 2024 թ․ 8 ամիս՝ 24567):

Ծանր հանցագործությունների թիվը նվազել է 437-ով կամ 11,6%-ով, իսկ առանձնապես ծանր հանցագործությունների թիվն աճել է 146-ով կամ 13,2%-ով (հանկարծամահությունները չհաշված՝ 16-ով կամ 4․5%-ով), ինչն էլ գլխավորապես պայմանավորված է առանձնապես խոշոր չափի թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի հայտնաբերման ավելացմամբ։

Հիմնական հանցատեսակներից 17-ով կամ 30,9%-ով նվազել են սպանությունների (2023 թ. 8 ամիս 55, 2024 թ․ 8 ամիս՝ 38), 974-ով կամ 29,8%-ով ՝ թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների (2023 թ. 8 ամիս 3264, 2024 թ. 8 ամիս՝ 2290), 333-ով կամ 38,2%-ով հրազենի և ռազմամթերքի ապօրինի շրջանառության (2023 թ. 8 ամիս 872, 2024 թ․ 8 ամիս՝ 539), 284-ով կամ 7%-ով՝ գողությունների (2023 թ. 8 ամիս 4046, 2024 թ․ 8 ամիս՝ 3762) դեպքերը։

Միևնույն ժամանակ, 52-ով կամ 8%-ով աճել են դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու (2023 թ. 8 ամիս 646, 2024 թ․ 8 ամիս՝ 698), 34-ով կամ 8,8%-ով ՝ խուլիգանության (2023 թ. 8 ամիս 385, 2024 թ․ 8 ամիս՝ 419), 106-ով կամ 7,4%-ով ՝ խարդախության (2023 թ. 8 ամիս 1428, 2024 թ․ 8 ամիս՝ 1534) և 5-ով կամ 11,1 %-ով՝ ավազակության (2023 թ. 8 ամիս 45, 2024 թ․ 8 ամիս՝ 50) դեպքերը: Ընդ որում, ավազակության դեպքերի աճը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ նոր Քրեական օրենսգրքի իրավակարգավորումներով պայմանավորված` ներկայումս ոչ վտանգավոր բռնություններով կատարված հափշտակությունները նույնպես որակվում են որպես ավազակություն:

Արձանագրվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության 1946 (2023 թ. 8 ամիս 2939) դեպք, որից 1168-ը (2023 թ. 8 ամիս 1725)` իրացման:

Արձանագրվել է համացանցի միջոցով թմրամիջոցների անօրինական շրջանառության 220 դեպք, որից 53-ը իրացնելու, 167-ը ձեռք բերելու: Ներկայումս գործում է թմրամիջոցների իրացման շուրջ 500 էջ, որից շուրջ 300-ը խանութներ են, որոնցից 15-ը արգելափակվել է: Մյուսների արգելափակման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են: Ընդհանուր առմամբ, ընթացիկ տարում հայտնաբերվել և առգրավվել է 161 կգ 527 գ տարբեր տեսակի թմրամիջոց:

Ոստիկանության կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում սեպտեմբերի 11-ի դրությամբ առգրավվել, հայտնաբերվել և բացատրական աշխատանքների շնորհիվ կամավոր հանձնվել է ընդհանուր 999 (2023 թ.՝ 1112) միավոր հրազեն, որից՝ 199 ինքնաձիգ, 395 ատրճանակ, 12 գնդացիր, 387 հրացան, 6 նռնականետ։

Սեպտեմբերի 11-ի դրությամբ հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 2783 պատահար, որոնց հետևանքով մահացել է 218, մարմնական վնասվածքներ ստացել՝ 4034 մարդ։

Անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՃՏՊ-ները նվազել են 336-ով, մահացածների թիվը՝ 40-ով, մարմնական վնասվածք ստացածների թիվը՝ 396-ով։

Հաշվետու ժամանակահատվածում գրանցված 24567 (2023 թ․ 8 ամիս՝ 25637) հանցագործության դեպքերից 16548-ով կամ 67,4%-ով (2023 թ․ 8 ամիս՝ 16982-ով կամ 66,4%-ով) հայտնի է հանցանք կատարած անձի ինքնությունը։

 

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30