Էներգետիկ անցում և մոռացված էթնիկ զտումներ, «Լը Մոնդ Դիպլոմատիկ Բրազիլ» օրաթերթը հոդված է հրապարակել` COP 29-ի մասին:
Հիմնավոր կասկածներ կան, որ Արցախից հայ բնակչության արտաքսումը կարող է հանգեցնել նաև ցեղասպանության կամ մարդկության դեմ հանցագործությունների, և որ դրանք պետք է հետաքննվեն և դատվեն ազգային կամ միջազգային դատարաններում, գրում է թերթը։
Օրաթերթը անդրադարձ է կատարել նաև Արցախից բռնի տեղահանված 120.000 անձանց փոխհատուցման հայցի և անօրինական կերպով կալանավորված քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջին: